Friday, October 10, 2025
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչու կանայք սեռական հարաբերություններից հաճույք չեն ստանում

Ինչու է բացակայում օրգազմը
👉 Ինչո՞ւ է այդպես և ինչպե՞ս շտկել
▪️Կնոջ սեքսուալության կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ երբեմն սեքսուալ լիբիդոն արթնանում է որոշակի ժամանակ ռեգուլյար սեռական կյանքով ապրելուց հետո:
🔹 Կանանց G կետի (G spot` գտնվում է հեշտոցի ստորին երրորդականում՝ առաջային պատին, զգայուն ընկալիչների կուտակում է) մասին գիտական պատկերացումները նույնպես հակասական են, որոշ կանանց մոտ դա արտահայտված է և ֆուկցիոնալ ակտիվ է, որոշների մոտ՝ ոչ:
📍Նշված խնդրի համատեքստում սեքսոլոգիական տեսանկյունից առանձնացվում է երկու հասկացություն՝ օրգազմի բացակայություն (անօրգազմիա) և հոգեսեքսուալ բավարարվածության բացակայություն: Անհրաժեշտ է խնդիրը ուսումնասիրել՝ հասկանալու համար պատճառագիտական գործոնները և ախտածագման մեխանիզմները և իրականացնել արդյունավետ բուժում:
✅ Հաճախ պատճառական գործոններ են հանդիսանում սոմատիկ (հորմոնալ, նյարդային, խրոնիկական բորբոքային և այլն) և ֆունկցիոնալ (սևեռուն ինքնազննում, էքսպեկտացիաների՝ սպասումների անհամապատասխանություն, միջանձնային լարվածություն, ներանձնային կոնֆլիկտներ և այլն) գործոններ: Բուժման մեթոդները և մոտեցումները անհատական են, քանի որ յուրաքաչյուր դեպքում կարող են տեղ գտնել խիստ տարբեր պատճառական գործոններ:
📌 Անհրաժեշտ է իմանալ, որ կնոջ սեռականությունը ունի իր առանձնահատկությունը և բուժման միայն դեղորայքային միջոցները (այսպես կոչված ֆունկցիայի խթանիչները) հաճախ արդյունավետ չեն, ուստի կարևորվում են համալիր սեքսոլոգիական մեթոդները:
Նյութը՝ Dr. Sevada Hakobyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook