Monday, May 13, 2024
Նորություններ

Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում ուղեղի վրա

Սպայկային սպիտակուցը, որն օգտագործում է SARS-CoV-2 կորոնավիրուսը մարդկային բջիջներ ներթափանցելու համար, կարող է նույն ազդեցությունն ունենալ ուղեղի իմունային բջիջների վրա, ինչ մարմնի մնացած մասի վրա: Նման եզրակացության են եկել Հադերսֆիլդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները։

Համաձայն Molecular Neurobiology ամսագրում հրապարակված հետազոտության՝ թեեւ կորոնավիրուսն ունակ չէ բազմանալ ուղեղում, այն կարող է առաջացնել որոշ խանգարումներ, օրինակ՝ հիշողության կորուստ եւ ուղեղում մշուշ։

Այժմ գիտնականները ցանկանում են պարզել՝ արդյոք կորոնավիրուսային վարակը կարող է ազդել ուղեղի վրա, արդյոք այն կարող է ապագայում առաջացնել որոշ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացում, ինչպիսին է Ալցհեյմերը կամ Պարկինսոնը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook