Thursday, October 9, 2025
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպես ազատվել կոպերի այտուցներից. ամենապարզ ու արդյունավետ միջոցները

Աչքերի տակ առաջացած «պարկերը» կարող են տհաճ անակնկալ դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ազատվել դրանցից: Նման այտուցներից ազատվելու ամենապարզ միջոցը սառույցի կտորներով մերսումն է, սակայն լինում են դեպքեր, երբ անգամ այս մեթոդը բավական արդյունավետ չի լինում և մարդիկ ստիպված են լինում գտնել այլընտրանքային լուծումներ:

Եթե սովորական սառույցով մերսումը չի օգնում ազատվել այտուցներից, կարելի է կիրառել սառեցրած թուրմեր, ինչպես նաև թուրմերով թրջոցներ և օգտակար դիմակներ: Aif.ru կայքը ներկայացրել է այս խնդրի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցները, որոնք կօգնեն ազատվել աչքերի տակ առաջացած «պարկերից» և միշտ անթերի տեսք ունենալ:

1 ճաշի գդալ տերեփուկի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել, լցնել սառույցի կաղապարների մեջ և սառեցնել: Սառած թուրմի կտորներն օգտագործել այտուցված կոպերը մերսելու համար:

1 ճաշի գդալ անանուխի մանրացրած տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել, այնուհետև քամել, լցնել սառույցի կաղապարների մեջ և սառեցնել: Սառած թուրմի կտորներն օգտագործել այտուցված կոպերը մերսելու համար:

1 ճաշի գդալ կեչու չորացրած տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել կես ժամ, այնուհետև քամել: Բամբակյա սկավառակները թրջել ստացված թուրմով, դնել կոպերին և թողնել 20 րոպե:

Քաղցր խնձորը քերիչով մանրացնել, ավելացնել մի գդալ ցածր յուղայնությամբ թթվասեր և լավ խառնել: Դիմակը հաստ շերտով քսել ստորին կոպերին և թողնել 15 րոպե:

Նյութը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook