Wednesday, October 8, 2025
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպես պայքարել մազաթափության դեմ

Մազաթափությունը (ալոպեցիան) կարող է առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում՝

• Ժառանգական գործոններ

• Հորմոնալ փոփոխություններ

• Սննդային անբավարարություն

• Սթրես

Վարակներ կամ որոշակի հիվանդություններ

Մազաթափության տեսակները տարբեր են՝

• Քրոնիկ մազաթափություն՝ կարելի է բուժել։

• Ռեակցիոն մազաթափություն՝ կարող է վերականգնվել։

• Անդրոգեն ալոպեցիա՝ հնարավոր է միայն դանդաղեցնել դրա զարգացումը։

✅ Խորհուրդներ՝ մազերի առողջության համար

1️⃣ Մի հապաղեք դիմել մասնագետի։

Մաշկաբանը, գլխամաշկի մասնագետը կամ առաջնային օղակի բժիշկը կօգնեն ախտորոշել մազաթափության տեսակը և խորհուրդ կտան համապատասխան խնամք։

2️⃣ Օգտագործեք խնամքի նուրբ միջոցներ

Փոխարինեք կոշտ շամպուններն ու ու կոնդիցիոներները ավելի նուրբ տարբերակներով։ Լոսյոնները, դիմակներն ու այլ միջոցները պետք է նպաստեն գլխամաշկի առողջացմանը։

3️⃣ Խուսափեք մազի ագրեսիվ խնամքից

Չափից շատ ձիգ հարդարումները, ագրեսիվ սանրվելը և հաճախակի ներկումը կարող են վնասել մազերին, դարձնելով դրանք փխրուն և նպաստելով մազաթափությանը։

4️⃣ Մերսեք գլխամաշկը ամեն օր։

Նույնիսկ 2 րոպե մերսումը բավարար է արյան շրջանառությունը խթանելու և մազերին անհրաժեշտ սնուցում ապահովելու համար։

5️⃣ Հետևեք հավասարակշռված սննդակարգի։

Վիտամիններն ու միներալները կարևոր դեր ունեն մազերի առողջության մեջ։

🍏 Սեզոնային փոփոխությունների ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել սննդային հավելումներ՝ վիտամինների և միներալների պակասը կանխարգելելու համար։

Royal Clinic LLC

x Close

Like Us On Facebook