Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակներից

Էնտերովիրուսային վարակները վարակիչ հիվանդություններ են, որոնք փոխանցվում են բերանա-կղանքային, օդա-կաթիլային, ինչպես նաև կոնտակտային ճանապարհներով: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վարակակիը: Էնտերովիրուսային վարակների հիմնական հարուցիչները Կոկսակի և ECHO տիպի էնտերովիրուսներն են:

🔸 Էնտերովիրուսային վարակներին բնորոշ ախտանշաններն են՝ թուլությունը, ուժեղ գլխացավը, լորձաթաղանթների բորբոքումը, ջերմության ալիքաձև բարձրացումը, որովայնում ցավերը, սրտխառնոցը, փսխումը:

🔸 Կախված մարդու օրգանիզմում վիրուսի տեղեկայումից՝ էնտերովիրուսները առաջացնում են կենտրոնական նյարդային, սրտանոթային, աղեստամոքսային, մկանային, շնչառական և այլ համակարգերի հիվանդություններ, գաղտնի շրջանը տատանվում է 1-10 օր: Հիմնական ռիսկի խմբում երեխաներն են:

🔸 Կոկսակի վիրուսներն ախտահարելով տարբեր օրգաննները և համակարգերը՝ առաջացնում են մաշկի և լորձաթաղանթների հիվանդություններ, այդ թվում՝ կոնյուկտիվիտ, «ձեռք-ոտք-բերան» հիվանդություն, շճային մենինգիտ, սրտամկանի, լյարդի ենթաստամոքսային գեղձի բորբոքում: Հիվանդությունները ընթանում են կլինիկորեն ծանր և միջին ծանրության, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ:

🤫 Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակներից.

✔️ պահպանել անձնական հիգիենայի կանոնները, հատկապես նորածինների խնամքի ժամանակ,

✔️ միրգը և բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրով,

✔️ խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,

✔️ բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել,

✔️ խուսափել պատահական վայրերում սնվելուց, չօգտագործել կասկածելի ջուր։

x Close

Like Us On Facebook