Ինչ է նշանակում, երբ ՈՒՁՀ պատասխանում նշվում է O-RADS 0․
Կանացի ներքին սեռական օրգանների (արգանդի հավելումների) տրանսաբդոմինալ և տրանսվագիալ ուլտրաձայնային հետազոտության անցկացման անհնարինության դեպքում, այնպիսի տեխնիկական գործոնների պատճառով, ինչպիսիք են մեծ քանակի գազերի առկայությունը աղիներում , գոյացության մեծ չափերը, հավելումների ոչ տիպիկ տեղակայումը:
Այսպիսի կլինիկական դեպքերում պացիենտի հետագա վարումը իրականացվում է անամնեզի մանրամասն հավաքագրումից հետո և գինեկոլոգի հայեցողությամբ կարող է կրկնվել ուլտրաձայնային հետազոտությունը կամ,օրինակ գոյացության մեծ չափերի դեպքում որպես այլընտրանքային հետազոտություն առաջարկվել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա,համաձայն բրիտանական թագավորական քոլեջի կողմից առաջարկվող կլինիկական խորհուրդների:
ՈՒՁՀ հետազոտության և խորհրդատվության համար կարող եք դիմել`
Ք. Երևան, Ամիրյան 3-20
Հեռ 093706666

