Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Լեղապարկի և լեղածորանների ՄՌՏ հետազոտության կարևորությունը

Լեղապարկի և լեղածորանների ՄՌՏ հետազոտության կարևորությունը

🧲 Լեղապարկը մի շարք կարևոր գործառույթներ է կատարում օրգանիզմի համար, օրինակ՝ պահպանում է լյարդի արտադրած լեղին, խտացնում այն՝ հեռացնելով ավելորդ հեղուկը, ինչը նպաստում է լեղու արդյունավետ գործունեությանը ճարպերի մարսման ժամանակ, իսկ լեղածորանները լեղին տեղափոխում են լյարդից դեպի լեղապարկ, իսկ սնվելու ժամանակ՝ դեպի տասներկումատնյա աղիք։

Լեղապարկին և լեղուղիներին առնչվող հիմնական պաթոլոգիաներն են․

🔗լեղապարկի բորբոքում` խոլեցիստիտ,
🔗լեղաքարային հիվանդություն,
🔗լեղապարկի պոլիպներ
🔗լեղապարկի չարորակ ուռուցքային հիվանդություններ
🔗լեղածորանների բորբոքում` խոլանգիտ
🔗լեղածորանների ուռուցքային պաթոլոգիաներ

Վերը նշված պաթոլոգիաների պարագայում կարող են նաև դիտվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են․

🔗մարսողական խնդիրներ,
🔗մաշկի, աչքի կարծրաթաղանթի դեղնություն,
🔗լեզվի կարմրություն,
🔗արյան ճնշման կտրուկ իջեցում,
🔗ստամոքսում այրոց՝ ուտելուց հետո,
🔗դառնահամ բերանում և այլն։

✔ ՄՌՏ հետազոտությունն ապահովում է բարձր ճշգրտությամբ եռաչափ պատկերներ՝ առանց ճառագայթների կիրառման, ինչն էլ հնարավորություն է տալիս հայտնաբերել լեղապարկում և լեղածորաններում առկա խնդիրները առավել վաղ փուլերում, հստակ ախտորոշել լեղաքարային հիվանդությունները, արձանագրել բորբոքային կամ ինֆեկցիոն գործընթացները, ինչպես նաև իրականացնել մոնիտորինգ՝ հետվիրահատական շրջանում և բուժման ողջ ընթացքում։

✔ ՄՌ-խոլանգիոգրաֆիա հետազոտության տեսակը լավագույն ոչ ինվազիվ մեթոդն է, որը հնարավորություն է տալիս առանց կոնտրաստային նյութի կիրառման ստանալ լեղուղիների եռաչափ պատկերներ և ախտորոշել վերջիններիս տարաբնույթ պաթոլոգիաները:

✔ Եթե Ձեզ մոտ ևս առկա են համապատասխան ախտանշանները, ապա մի՛ հապաղեք, ստացեք անվճար խորհրդատվություն «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի ռադիոլոգների կողմից և միասին ըտրեք հետազոտության լավագույն տարբերակը:

x Close

Like Us On Facebook