Խորհուրդներ, որոնք կօգնեն ձեռք բերել առողջ ու անթերի մաշկ
Հարթ ու առողջ մաշկ ունենալու մասին բոլորն են երազում, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ հսկայական գումարներ են վատնում կոսմետիկ միջոցների վրա: Սակայն կան շատ պարզ ու արդյունավետ խորհուրդներ, որոնց հետևելու դեպքում կարելի է ազատվել մաշկային խնդիրներից և հասնել ցանկալի արդյունքին՝ առանց մեծ ջանքեր գործադրելու:
Tert.am-ը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 միջոց առողջ ու անթերի մաշկ ունենալու համար:
1. Հրաժարվել օճառից
Օճառը կարող է վնասել մաշկի բնական պաշտպանիչ շերտերը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել դրանից: Փոխարենը կարելի է հատուկ մաքրող միջոցներ օգտագործել, որոնք շատ արդյունավետ են և չեն վնասում մաշկը:
2. Խուսափել արևի ճառագայթներից
Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները խիստ վնասակար են մաշկի համար, ուստի հարկավոր է հնարավորինս խուսափել դրանցից: Այս պարզ սովորությունը կօգնի ոչ միայն կանխել վաղաժամ ծերացումը, այլև նվազեցնել մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը, ուստի հարկավոր է օգտագործել արևապաշտպան քսուք և կրել հնարավորինս փակ հագուստ:
3. Հարստացնել սննդակարգը մանրաթելերով
Մաշկի վնասվածքները հաճախ պայմանավորված են լինում մարսողական խնդիրներով: Հարկ է հիշել, որ ճիշտ սննդակարգը շատ մեծ նշանակություն ունի առողջության համար, ուստի առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել մանրաթելերով հարուստ առողջարար մթերք (օրինակ՝ մրգեր, հում բանջարեղեն, ամբողջական հացահատիկ և այլն):
4. Հրաժարվել սուրճից, ալկոհոլից ու ծխախոտից
Ալկոհոլային ըմպելիքները, ծխախոտն ու սուրճը խիստ բացասաբար են ազդում մաշկի վրա, ուստի մաշկային խնդիրներից խուսափելու և անթերի մաշկ ունենալու համար հարկավոր է առաջին հերթին հրաժարվել սուրճից, ալկոհոլից ու ծխախոտից:
5. Մաքրել մաշկը, տոնուս հաղորդել ու խոնավեցնել
Մաշկի հարկավոր է միշտ մաքրել ու խոնավեցնել: Հարկ է հիշել, որ լվացվելու դեպքում մաշկը թարմանում է, սակայն կորցնում է անհրաժեշտ յուղերը, ուստի անհրաժեշտ է այդ պրոցեդուրայից հետո միշտ խոնավեցնող նրբաքսուք օգտագործել:
6. Բավարար քանակությամբ ջուր խմել
Մաշկը 15%-ով բաղկացած է ջրից, իսկ շոգ եղանակին հեղուկը շատ արագ գոլորշիանում է: Հաճախ մաշկը պարզապես չի հասցնում վերականգնել հեղուկի անհրաժեշտ քանակությունը, ուստի հարկավոր է օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմել մաշկը խանավեցնելու և չորացումից խուսափելու համար:
7. Օգտագործել թարմ մրգերով բնական դիմակներ
Մրգերի մեջ պարունակվող թթուներն ու ֆերմենտները ոչ միայն մաքրում են մաշկը մահացած բջիջներից, այլև օգնում են ազատվել տարբեր խնդիրներից և ձեռք բերել անթերի մաշկ: Բացի այդ, այս դիմակները շատ ավելի հասանելի են և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ Tert.am