Tuesday, November 18, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ծնեբեկ. օգտակար հատկանիշները, հակացուցումները

Ծնեբեկը հարուստ է միկրոտարրերով, հակաօքսիդանտներով, կալիումով, կալցիումով, ինուլինով,  А և B խմբի վիտամիններով։

Պարունակում է՝

• Կալիում
• Կալցիում
• Մագնեզիում
• Ցինկ
• Երկաթ
• Ֆոսֆոր
• Նատրիում
• Ֆոլիկաթթու

Խթանում է երիկամների, աղիների աշխատանքը, օգտակար է երիկամային հիվանդությունների, աղիների գալարակծկանքի, փորկապության դեպքում։ Ոչ բարձր կալորիականության շնորհիվ դիետիկ սննդակարգի կարևոր բաղադրիչներից է։ 

Օգտակար է նաև արյունաստեղծման համար, խթանում է կարմիի բջիջների ստեղծումը, օգտակար է սակավարյունության դեպքում։

Բանջարեղենը դրական ազդեցություն ունի սրտի աշխատանքի, անոթների համար՝ հատկապես բարձր ճնշման դեպքում։ Մաքրում է օրգանիզմը թույներից, շլակներից, օրգանիզմին հաղորդում է էներգիա։

Օգտակար է հղիներին՝ պաշտպանում է ավիտամինոզից(վիտամինային անբավարարություն), նպաստում պտղի զարգացմանը։
Հակացուցված է գաստրիտի, խոցի դեպքում։ Կարող է առաջացնել նաև ալերգիա։

« www.aroxjblog.am » գործընկեր՝ Tempus MED Gynaecology Urology

x Close

Like Us On Facebook