Wednesday, December 10, 2025
ՀիվանդություններՆորություններ

Կա՞ փսորիազի բուժում եւ արդյոք այն վարակիչ է

Փսորիազը բավականին տարածված հիվանդություն է, որը մեծապես ազդում է հիվանդների կյանքի որակի վրա։ Այս հիվանդության հետ կապված ամենակարևոր կետերից մեկն այն է, որ այն վարակիչ չէ։ Ավելին՝ թվում է, թե փսորիազով հիվանդները չպետք է ենթարկվեն խտրականության, մինչդեռ մարդիկ խուսափում են հպվել փսորիազով հիվանդներին՝ մտածելով, որ դա վարակիչ հիվանդություն է։

Հիվանդության արտահայտվածությունը կախված է ժառանգական նախատրամադրվածությունից, ներքին և արտաքին այլ գործոններից։ Հիվանդությունն արտահայտվում է իրեն բնորոշ մաշկային գոյացություններով՝ աչքի համար տեսանելի վարդագույն-կարմիր հանգույցիկներ և վահանիկներ, որոնց մակերեսը շերտավորված է և թեփոտված:

Պսորիազը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, սակայն, որպես կանոն, հիվանդությունը առաջին անգամ ի հայտ է գալիս մոտավորապես 20 տարեկանում: Կանանց մոտ ավելի շուտ, քան տղամարդկանց մոտ։ Հիվանդության մասին առավել մանրամասն զրուցել ենք ԱՆ մաշկաբանության և վեներոլոգիայի գծով խորհրդական Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

x Close

Like Us On Facebook