Կատարակտ
Կատարակտը առավել հաճախ առաջանում է վնասվածքի, ժառանգական հիվանդությունների և գլյուկոկորտիկոիդներով երկարատև բուժման արդյունքում: Այն վիրահատում են ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով, որի ընթացքում աչքի մեջ տեղադրվում է արհեստական ոսպնյակ:
Հղիության ընթացքում վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների կամ ուժեղ դեղամիջոցների ընդունման հետևանքով պտուղի մոտ կարող է նկատվել բնածին կատարակտ:
Այն լինում է միակողմանի և երկկողմանի:Առավել հաճախ հանդիպում է 2-րդ տեսակը:
Պաթոլոգիայի առաջացման պատճառներն են
• 45 տարեկանից բարձր տարիքը
• 2-րդ կամ 1-ին տիպի շաքարային դիաբետը
• Հարազատների մոտ կատարակտի առկայությունը
• Աչքի վնասվածքների կամ բորբոքային պրոցեսների առկայությունը
• Աչքի վիրահատական փոփոխությունները
• Գլյուկոկորտիկոիդների բավականին երկարատև ընդունումը
• Ծխելը
• Իոնացնող ճառագայթումը
• Ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցությունը
Շատերը կարծում են, որ այս հիվանդությունը կարող է առաջանալ հեռուստացույցի երկարատև դիտման կամ գիրք կարդալու արդյունքում:Սակայն այդ կարծիքը սխալ է:
Կլինիկան
Կատարակտի դեպքում աչքերից մեկի փակելու արդյունքում առաջանում է իրերի կրկնապատկում: Հիվանդների մոտ առաջանում է տեսողության մթագնում ու լղոզվածություն, որը հնարավոր չի լինում կարգավորել ակնոցների միջոցով: ՀԻվանդները հաճախակի տառապում են կարճատեսությամբ և գիշերային ժամերին վառ լույսեր են տեսնում: Կատարակտով հիվանդների մոտ զգալիորեն վատանում է գունային տեսողությունը և բարձրանում է պայծառ լույսի նկատմաբ զգայնությունը: Եթե այն ժամանակին չբուժել այն կարող է հանգեցնել կուրության:
Բուժումը
Գոյություն ունեն կոնսերվատիվ և վիրաբուժական մեթոդներ:Կոնսերվատիվ թերապիան ներառում է աչքերի մեջ վիտամինային կաթիլների կաթեցումը:Դեղորայքային բուժումը նվազեցնում է ընդամենը ոսպնյակի մթագման արագությունը:
Որպեսզի հնարավոր լինի մեկընդմիշտ ազատվել այդ պաթոլոգիայից, հարկավոր է վիրաբուժական միջամտություն, որի ժամանակ կատարվում է մթագնած ոսպնյակի հեռացում և այն փոխարինվում է արհեստական ոսպնյակով: Ոսպնյակը կարող է լինել պլաստիկե կամ սիլիկոնային: