Thursday, October 9, 2025
Նորություններ

Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱՆ Անահիտ Ավանեսյանը այցելել է Կատարի «Համադ» (Hamad General Hospital) հիվանդանոց

Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Կատարի «Համադ» (Hamad General Hospital) հիվանդանոց:
🏥 Նախարարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել հաստատության գործունեությանը, մատուցվող բժշկական ծառայություններին, շրջել վերակենդանացման, վնասվածքաբանության և վիրաբուժական բաժանմունքներում:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ որակյալ և ժամանակակից բուժծառայությունների մատուցման ուղղությամբ երկու երկների բժշկական կենտրոնները կհամագործակցեն: Նաև պայմաններ կստեղծվեն գիտահետազոտական և կլինիկական փորձարկումների ծրագրերում հայ մասնագետների ներգրավման, բուժանձնակազմի փորձի և գիտելիքի փոխանակման համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook