Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Կլման ակտի խանգարումները կարող են հուշել շատ վտանգավոր հիվանդության մասին

Կլման ակտի խանգարումները կարող են հուշել առողջական մի շարք խանգարումների, այդ թվում նաև խիստ վտանգավոր մի հիվանդության՝ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի (ԿԱՍ) մասին: Այս մասին գրում է medikforum.ru կայքը՝ հղում անելով ԿԱՍ-ի կանադական միության տվյալներին:

Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը զարգացող նյարդաբանական հիվանդություն է, որն ազդում է մկանների կամային շարժումների վրա: Զարգացման հետ մեկտեղ հիվանդների մոտ կարող են դժվարություններ ի հայտ գալ անգամ հասարակ գործողությունների հետ կապված, ինչն էլ լուրջ ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի որակի վրա:

Այս հիվանդությունն ազդում է մկանները վերահսկող նյարդային բջիջների վրա, ինչի պատճառով էլ հիվանդներից շատերի մոտ ի հայտ է գալիս կլման ակտի հետ կապված խանգարում, որը հայտնի է դիսֆագիա անվամբ: Ժամանակի ընթացքում խնդիրը սրվում է, ինչն էլ բարձրացնում է շնչահեղձության հավանականությունը:

 Կլման դժվարացումը կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի այն ախտանշաններից է, որը սովորաբար ի հայտ է գալիս հիվանդության զարգացման վերջին փուլերում, սակայն կա ԿԱՍ-ի մի տեսակ, որի դեպքում այս ախտանշանը բնորոշ է զարգացման վաղ փուլերին: Խոսքը բուլբար ԿԱՍ-ի մասին է, որի դեպքում հիվանդները հաճախ են գանգատվում նման ախտանշանից:

ԿԱՍ-ի կանադական միության տվյալներով՝ բուլբար ԿԱՍ-ով հիվանդների 86 տոկոսի մոտ հիվանդության զարգացման վաղ փուլերում ի հայտ են գալիս կլման հետ կապված խնդիրներ: ԿԱՍ-ով հիվանդների շարքում գրեթե նույն թվով մարդ ևս ի վերջո բախվում է կլման հետ կապված խնդիրների՝ չնայած այն բանին, որ այս ախտանշանը սովորաբար ի հայտ է գալիս հիվանդության զարգացման ուշ փուլերում:

med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook