Thursday, October 9, 2025
Նորություններ

Կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումներ կգործեն․ նախարարը մանրամասնում է

Կառավարության նիստի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ պատվաստումային գործընթացի շրջանակներում տնային այցեր են կատարվում և հենց տանը պատվաստումներ են կատարվում։

«Չպատվաստված քաղաքացիներին հանրային վայրեր մտնելու սահմանափակման վերաբերյալ հրամանը երկուշաբթի օրը կհրապարակվի։ Հանրային սննդի վայրերում քաղաքացիները, ինչպես նաև մշակութային միջոցառումներ, համերգներ, թատրոններ այցելելուց կամ պետք է ներկայացնեն ՊՇՌ բացասական թեստ (72 ժամ), կամ պատվաստման սերտիֆիկատ, կամ «rabbit» թեստի (24 ժամ) արդյունք։ 15 օր ժամկետ կտանք, որպեսզի քաղաքացիները իրազեկվեն, իսկ տնտեսվարողները հարմարվեն»,-նշեց Ավանեսյանը։

Իրավաբան.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook