Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի ընդհանուր տեսքը։ Կանգնել հայելու դիմաց` ձեռքերը ազատ կախված վիճակում։ ՈՒշադիր նայել հայելու մեջ յուրաքանչյուր գեղձին` ստուգելով, թե՞ չկա արդյոք գեղձի չափերի, ձևի, սահմանների փոփոխություն։ՈՒշադրություն դարձնել գեղձի համաչափությանը։

⭕️Մաշկի վիճակը, դրա առաձգականությունը, գույնի փոփոխումը, կարմրության առկայությունը ամբողջ գեղձում կամ սահմանափակ հատվածներում։ Կարևոր է ստուգել նաև` չկա՞ արդյոք մաշկի պնդացում, այտուցվածություն, փոսություն, ձգվածություն, խոցոտում, կնճռոտում։

⭕️Շոշափում կանգնած դիրքում։ Շոշափումը կատարում են անրակից մինչև կողի ստորին եզրը, կրծոսկրից դեպի անութային շրջան, որտեղ կարող են հայտնաբերվել մեծացած ավշային հանգույցները։

⭕️Շոշափում պառկած դիրքում։ Սա ինքնաստուգման ամենակարևոր մասն է։
Գեղձը շոշափվում է 2 մեթոդով`
1) քառակուսու, երբ կաթնագեղձը մտովի բաժանում են քառակուսիների, ամեն քառակուսին շոշափվում է առանձին-առանձին վերից վար
2) պարույրի, երբ պարուրաձև շարժումներով շոշափվում է գեղձը, անութային շրջանից դեպի պտուկ ։

⭕️Պտուկի հետազոտություն։ Ստուգվում է` չկա՞ արդյոք պտուկի ձևի, գույնի փոփոխություն, ներհրվածություն, խոցոտում, ճաք։ Պարտադիր է նաև շոշափել պտուկը և հարպտկային շրջանը։ 

x Close

Like Us On Facebook