Thursday, October 9, 2025
ՀայտարարություններՆորություններ

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Պրահայում կազմակերպված Չինաստանի ներդրումային համաժողովին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը 4մասնակցել է չեխ-չինական համագործակցության Պալատի և «Չինաստանի տնտեսական ֆորում» փոխգործակցության կենտրոնի կողմից Պրահայում կազմակերպված «Չինաստանի ներդրումային համաժողով-2017» միջոցառմանը, որը համախմբել է աշխարհի տարբեր երկրների և տարբեր ոլորտների ներկայացուցիչներին:     Համաժողովի ընթացքում քննարկվել են չինական ներդրումային ծրագրերը, այդ թվում` առողջապահական, Չինաստան-Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համագործակցության շրջանակները, դրանց ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև ավանդական բժշկության, բժշկական տուրիզմի խթանման, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման հարցերին:
Նշենք, որ համաժողովին մասնակցել են Չինաստանի ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 16 երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչներ, դիվանագետեր և գործարարներ:
Այնհուհետև, հայկական պատվիրակությունը մասնակցել է Պրահայի ամրոցում Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահի անունից կազմակերպված պաշտոն1ական ճաշին:3

Leave a Reply

x Close

Like Us On Facebook