Հայաստանում շարունակվում և ընդլայնվում է կրծքագեղձի քաղցկեղի համապետական սքրինինգային` ԱՆՎՃԱՐ մամոգրաֆիկ հետազոտության ծրագիրը
Ծրագրի շահառու են կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ, գանգատներ չունեցող, սակայն կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի տարիքային խմբին պատկանող (45-68 տարեկան), բնակչության հատուկ խմբերում (հղում խմբերին` https://moh.am/…/Armenia_Ministry%20of%20Health… ) ընդգրկված կանայք:
Բացառություն են.
հղիությունը, կրծքով կերակրող կանայք,
12 ամսից պակաս ժամանակահատվածում ախտորոշիչ մամոգրաֆիա անցած կանայք,
կրծքագեղձի քաղցկեղի որոշակի ախտանշաններով կամ ակնհայտ նշաններով կանայք (ցուցված է ախտորոշիչ մամոգրաֆիա),
ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղով կանայք, որոնց բուժումից չի անցել առնվազն 5 տարի:
Սքրինինգային ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է.
– դիմել առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակ, որտեղ գրանցված եք և Ձեր բժիշկը կուղեգրի,
– անձը կարող է հերթագրվել նաև ինքնուրույն, առանց ընտանեկան բժշկին այցելելու Արմեդ հավելվածում՝ https://armed.am/am/auth/loginnew
Հետազոտությունն իրականացվում է հետևյալ բժշկական կազմակերպություններում (ցանկը պարբերաբար թարմացվում է` հավելված 2, https://moh.am/#1/7904)՝
Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ
Էրեբունի ԲԿ
Աստղիկ ԲԿ
Հայ-ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամ
Սլավմեդ բժշկական կենտրոն
Մաստեր Մեդ ԲԿ
Ուիգմոր Գրուփ
Վարդանանց ՆԲԿ
Վանաձորի ԲԿ
ՀՕՄ-ի «Ախուրյանի Մոր և Մանկան» առողջության կենտրոն հիմնադրամ:
Հետազոտության արդյունքներով` լրացուցիչ միջամտությունների անհրաժեշտության դեպքում սքրինինգային ծրագրի շրջանակներում ԱՆՎՃԱՐ կիրականացվեն նաև`
➤ ուռուցքաբանի խորհրդատվություն,
➤ կրծքագեղձերի սոնոգրաֆիա,
➤մամոգրաֆիա` տոմոսինթեզով,
➤գոյացության բիոպսիա,
➤հյուսվածաբանական ուսումնասիրություն,
➤իմունահիստոքիմիական ուսումնասիրություն,
➤ վիրահատական միջամտություն:
Սքրինինգի շնորհիվ` կրծքագեղձի քաղցկեղը կարելի է բացահայտել ամենավաղ փուլերում, ինչի արդյունքում զգալի կբարձրանա այդ հիվանդությունից բուժվելու հավանականությունը։
Ծրագրին մանրամասն ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով` https://moh.am/#1/7904
Ուղեցույց` կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը Հայաստանում` https://moh.am/…/Armenia_Ministry%20of%20Health…