Հնարավո՞ր է հղիություն առաջին վիժումից հետո
Որո՞նք են վիժման պատճառները, հնարավո՞ր է խուսափել դրանից: Թեմայի շուրջ առավել մանրամասն խոսեց գինեկոլոգ Գարեգին Մինասյանը։
Ժամանակակից աշխարհում վիժումների թիվն ավելանում է հատկապես ՀՀ-ում։ Հղիություն պլանավորելուց առաջ առաջնահերթ է մի շարք գինեկոլոգիական հետազոտություններ անցնելը, որպեսզի նմանատիպ խնդիրներ չառաջանան։ Վիժումների մոտ 70%-ը կապված է գենետիկ խնդիրների և ինֆեկցիաների հետ, որոնք կարող են հանգեցնել հղիության ընդհատման։ Վիժումը հիմնականում արտահայտվում է ցավով և արյունահոսությամբ։ Եթե վիժում է տեղի ունեցել, ապա խորհուրդ է տրվում անցնել որոշակի հետազոտություններ,որոնք կբացահայտեն վիժման պատճառները։
Առաջնահերթ հետազոտվում են ինֆեկցիաները եւ գենետիկական անոմալիաները: Նշված պատճառները բացահայտելուց հետո նմանատիպ խնդիրներ չեն առաջանում հաջորդ հղիությունը պլանավորելուց առաջ։
հաղորդաշար` MedInfo
Ինֆորմացիոն գործընկեր` aroxjblog.am