Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ճարպակալումը համարվում է զարգացած երկրների հիվանդություն

Ճարպակալումը համարվում է զարգացած երկրների հիվանդություն:

Վտանգավոր է հատկապես այն, որ ճարպակալումը, ավելի հաճախ, որպես հիվանդություն չի ընկալվում:
🚩Սակայն այն ենթակա է բուժման, ինչպես, օրինակ, սիրտ-անոթային, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները և այլն: Մենք լուծում ունենք ցանկացած պարագայում, անհրաժեշտ է միայն ժամանակին դիմել բժշկի:

☝️Ճարպակալման առկայությունը եւ աստիճանը որոշելու համար կա հստակ բանաձեւ, դա մարմնի քաշի հարաբերությունն է հասակի քառակուսուն: Եթե ստացված ցուցանիշը գերազանցում է 25-ը, դա ավելորդ զանգված է, 30-ից բարձրը համարվում է ճարպակալում:
☑️Ճարպակալման աստիճանը որոշելու համար կարելի է կիրառել հետեւյալ բանաձեւը՝մարմնի քաշի հարաբերությունը հասակի քառակուսուն: Եթե ստացված ցուցանիշը գերազանցում է.
34.9կգ՝ առաջին աստիճանի ճարպակալում
39.9կգ՝ երկրորդ աստիճանի ճարպակալում
40 կգ՝ եւ ավելի երրորդ աստիճանի կամ սուպեր ճարպակալում:

🚩Լուծումները, որ առաջարկում ենք տարբեր են կախված ճարպակալաման աստիճանից: Դրանք վիրահատական եւ ոչ վիրահատական մեթոդներ են, որ ընդունված են ամբողջ աշխարհում եւ հաջողությամբ իրականացվում են նաեւ Հայաստանում:
Օրինակ մի մեթոդներից մեկն է ներստամոքսային բալոնի տեղադրումը ոչ վիրահատական միջամտություն է, որի կիրառման շնորհիվ բավականին լավ արդյուքներ ենք ստանում: Էնդոսկոպիկ վերահսկողությամբ ստամոքսում տեղադրվում է բժշկական սիլիկոնից պատրաստված բալոն:
☝️Այն համապատասխան քանակի հեղուկով լիցքավորվում է ստամոքսի ներսում եւ մնում այնտեղ վեց ամիս: 500-700 մլ ծավալ ունեցող բալոնը լրացնում է ստամոքսի ծավալը եւ միեւնույն ժամանակ գրգռելով ստամոքսի հագեցման ռեցեպտորները, անընդհատ ապահովում է հագեցվածության զգացողություն: Արդյունքում սկսում է նիհարելու պրոցես: Ուրախությամբ կարող եմ նշել, որ մեթոդը շատերին է օգնել նիհարել եւ հասնել ցանկալի արդյունքների:

—————————–
Ընդհանուր և լապարասկոպիկ, ճարպակալման վիրաբույժ, օնկոկոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ
Լևոն Գրիգորյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook