Մակաբուծական հիվանդություններ
Մակաբուծական հիվանդությունների հարուցիչները կարող են առաջացնել մեխանիկական գրգռում,թունավոր ազդեցություն թողնել, վնասել հյուսվածքներն ու օրգանները, ինչպես նաև, կլանելով արյուն և սննդանյութեր առաջացնել սակավարյունություն և հյուծում: Մակաբույծները ախտահարում են սրտանոթային համակարգը, աղեստամոքսային տրակտը, միզասեռական, շնչառական, հենաշարժողական և նյարդային համակարգերը: Անհրաժեշտ է մակաբույծների դեմ պայքարել հատկապես երակների լայնացման, հաճախակի մրսածության, շաքարային դիաբետի, ալերգիաների և ուռուցքային հիվանդությունների դեպքում, ինչպես նաև գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ: Մակաբուծական հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի իմունիտետը, դրա առաջին նախապայմանը մարմինը մաքուր պահելն է: Բարձր իմունիտետը թույլ չի տա, որ մակաբույծները հարմարվեն, բնադրվեն և բազմանան, դրանք պարզապես օրգանիզմից դուրս կմղվեն: Որոշ մակաբուծական հիվանդությունների դեպքում հիվանդը կարող է վարակել ինքն իրեն`եղունգները կրծելու միջոցով: Մակաբուծական հարուցիչները մարդու օրգանիզմ են թափանցում մաշկի կամ բնական անցքերի միջոցով: Ըստ հարուցչի փոխանցման եղանակի տարբերում են մակաբուծական հիվանդությունների հետևյալ տեսակները`

–սննդային,
–շփումային,
-փոխանցվող,
-օդակաթիլային:
Փոխանցվող մակաբուծական հիվանդությունների հարուցիչները փոխանցվում են հոդվածոտանիները`մոծակները, մլակները և այլն:
Օդակաթիլային փոխանցումը `փոշու միջոցով, որը կարող է ընկնել բերանի խոռոչը:
Մակաբուծական հիվանդությունները բուժում է բժիշկը` օգտագործելով հարուցիչները ոչնչացնող և օրգանիզմը չվնասող քիմիական պատրաստուկներ:
Մակաբույծներից ազատվելու ժողովրդական միջոցներ ՝
Գազարի սերմերի թուրմը. –մեկ թեյի գդալ սերմի վրա լցնել եռացրած ջուր, առավոտյան քամել, ստացվածը բաժանել 3 մասի ու խմել ուտելուց մեկ ժամ առաջ:
Ավելուկ-խմել արմատներից պատրաստված թուրմը:
Գազար –խմել թարմ հյութը:
Դդումի կորիզները մաքրել կեղևից, մանրացնել, եփել մեղրի հետ:Ստացված շիլան ուտելուց 3-4 ժամ հետո, տալ թուլացնող դողամիջոց: Մեծահասակների համար`300 գրամ կորիզ,10-12 տարեկանների համար` 150 գրամ, 5-7 տարեկանների համար`100 գրամ, 3-4 տարեկաններին`75 գրամ: Օգտագործել ժապավենաձև ճիճուների դեպքում:
2 պճեղ սխտորի ու մեկ ամբողջական կիտրոնի թուրմը, որի համար օգտագործվում է 1 լիտր եռացրած սառեցրած ջուր` մեկ ճաշի գդալ մեղրով: Պետք է խմել ամեն առավոտ` 30 գ, ուտելուց առաջ
Նռենի- օգտագործել արմատների և տերևների եփուկը:
(նյութը պատրաստելիս օգտվել ենք բժշկական գրականությունից)
Ապրեք Առողջ…
Պատրաստեց ՝ Ա. Հարությունյան

