Thursday, October 9, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մասրենու բուժիչ հատկությունները

Քիմիական կազմ

212005Մասրենու պտուղները պարունակում են 2-18% C վիտամին, վիտամիններ՝ P, B1, B2, K, E, պրովիտամին A, մինչև 24% շաքար, կիտրոնաթթու, խնձորաթթու, անտոցիանաձին, պեկտինային և դաբաղիչ նյութեր։ Պարունակում է նաև հետևյալ քիմիական տարրերը՝ նատրիում, կալիում, մագնեզիում, մանգան, ֆոսֆոր, երկաթ։

Մասրենու  կիրառումը  բուժման նպատակով

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, որոշ չափով, նաև ծաղիկները, տերևները, կեղևը և արմատը։ Դեռևս Հիպոկրատը նշել է, որ մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են։ Ավիցեննան մասրենու տերևները օգտագործել է քթի արյունահոսության ժամանակ, իսկ ծաղիկների հյութը՝ հարբուխի դեպքում։ Ամիրդովլաթը նշում է, որ պտուղները գինով եփած, ներքին ընդունման ձևով, առաջ են բերում փորկապություն և միզակապություն, եփուկը լոգանքի ձևով օգնում է մաշկային հիվանդությունների դեպքում։

Մասրենու պտուղներից պատրաստում են մուրաբա, հյութ, վիտամինային օշարակ։ Ջրագոլորշային թորման եղանակով ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որը լայն կիրառություն ունի բժշկության մեջ։

Բժշկության մեջ

Բժշկության մեջ պտուղներն օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմ, հյութեր և այլն), յուղը կիրառվում է սնուցող, խոցերի, մաշկ, որոշ հիվանդությունների բուժման համար։ Մասրենի օգտագործում են թարմ և վերամշակված (հյութ, օշարակ, կոմպոտ, պովիդլո, մուրաբա, կիսել և այլն)։ Ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության և բժշկության մեջ։ Մասրենու թուփը գեղազարդիչ է, ունի նաև հողապաշտպան և հակաէրոզային նշանակություն։

Պտուղը պարունակում է վիտամիններ (հատկապես՝ C), շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, հանքային տարրեր ,եթերայուղեր և այլն։ Բժշկության մեջ պտուղներն օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմ, հյութեր), յուղը կիրառվում է սնուցողական խոցերի, մաշկային որոշ հիվանդությունների բուժման համար։ Սննդի մեջ պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակած։ Ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության և բժշկության մեջ։

114140132654105f829b28f3.02429629_recipes_main_big_2

Մասրենի-Հասուն, բայց ամուր պտուղները կիսել, մաքրել կորիզներից և չորացնել բացօդյա տեղում: Օրական ուտել 10-15 գ: Աղեստամոքսային խանգարման դեպքում ուտել չի կարելի: Օգտագործել` աթերոսկլերոզի դեպքում: Կարելի է օգտագործել որպես լեղամուխ:

Մասրենի– 1 թեյի գդալ մանրացրած պտուղը 20 րոպե պահել փոքրիկ կրակի վրա: Դեռևս կրակի վրա  վրան լցնել 1 բաժակ ջուր, պահել կրակին մի քանի րոպե: Կրակից վերցնել, ծածկել տաք շորով և թողնել 24 ժամ: Խմել քնելուց 15-20 րոպե առաջ 1-ական ճաշի գդալ: Օգտագործել` սակավարյունության, գեղձախտի, մաշկային նյութափոխանակության խանգարման  դեպքում և ուժերի վերականգնման համար:

Մասրենու և անիսոնի պտուղները 20-ական գ.,տատրակի տերևները, երիտասարդ ուռենու կեղևը և թանթրվենու ծաղիկները10-ական գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ: Բուսահումքից վերցնել 4 թեյի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր, թողնել  2 ժամ, ապա 5 րոպե եռացնել: Թրմել 15 րոպե, քամել: Խմել 1 օրում 3 անգամից: Օգտագործել`ասթմայի դեպքում:

Մասրենու և գիհու պտուղները, սերկևիլի սերմերը 30-ական գ. փոշիացնել և խառնել միմյանց հետ: Բուսահումքից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել  1 բաժակ սառը ջուր և թողնել 6 ժամ, որից հետո եփել 15 րոպե: Խմել 1 օրում մի քանի անգամից: Օգտագործել երիկամաբորբի դեպքում:

Մասրենու և գիհու պտուղները, կեչու տերևները 20-ական գ. տորոնի արմատը 40 գ. մանրացնել, խառնել միմյանց հետ: 1 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ սառը ջուր, թողնել 10 ժամ, ապա եռացնել 5 րոպե: Թրմել, քամել: Խմել օրվա ընթացքում  կումերով: Օգտագործել` երիկամներում քարի առկայության դեպքում:

Մասրենու չորացրած պտուղները 10 գ. վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել միքանի ժամ, քամել: Օգտագործել`աղեստամոքսային խանգարման դեպքում:

Մասրենու պտուղները, եզնարգելի արմատները, ամանակոտրուկի վերգետնյա  հատվածը, գիհու պտուղները` 25-ական գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Օրական խմել  2-3 բաժակ  լուծույթ: Օգտագործել միզապարկում քար կամ ավազի առկայության, ջրգողության դեպքում:

Բոլոր բուսամիջոցները բուժման նպատակով օգտագործելուց առաջ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:

 

Ապրեք առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook