ՄԱՐՏԻ 3-ը ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Լսողության նորածնային սքրինինգի արդյունքում 2022 թվականին հայտնաբերվել է ծանրալսությամբ 21 երեխա:

Առողջապահության նախարարությունը շարունակում է արդիականացնել լսողության նորածնային սքրինինգի, լսողության ախտաբանություն ունեցող երեխաների արդյունավետ վերականգնման աշխատանքները:
Նպատակը լսողության խանգարման կասկած ունեցող երեխաների վաղ հայտնաբերումն է, բուժման կազմակերպումն ու հաբիլիտացիոն միջոցառումները` նպաստելով երեխայի մտավոր, խոսքի զարգացմանը և միջավայրին ինտեգրմանը:

Այս տարվա կարգախոսն է` «Ականջի և լսողության խնամք բոլորի համար. դարձնենք այն իրականություն», որն ընդգծում է առողջության պահպանման ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունների` ականջի և լսողության առողջությանն ու խնամքին ուղղված միջոցառումների կարևորությունը:

Երեխաների մոտ լսողական սարքերի կիրառումը և կոխլեար իմպլանտացիայի վաղ կատարումը ապահովում են լսողության, խոսքի և հաղորդակցության զարգացում, կյանքի որակի բարելավում, ինչը հանգեցնում է ավելի լավ ուսումնառության արդյունքների: