Thursday, October 9, 2025
ՆորություններԺամանց

Մեծ պահք. Միջինք. Այսօր թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում

Այսօր Հայ եկեղեցին նշում է Միջինքը: Մեծ Պահքի 24-րդ օրը (այս տարի մեկնարկել է փետրվարի 28-ից) կոչվում է միջինք, նշանակում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին:

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը:

Qahana.am-ից  aroxjblog.am-ը տեղեկանում է, որ միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:

Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի  դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության տոնի նախօրեն: Սբ. Հարության տոնը կնշվի ապրիլի 17-ին։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook