Thursday, October 9, 2025
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Մեկ երիկամով հիվանդին իրականացվել է մասնահատում՝ առանց արյունազրկման

Մեկ երիկամով հիվանդին իրականացվել է մասնահատում՝ առանց արյունազրկման
61 ամյա պացիենտը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունք։ Համակարգչային շերտագրման տվյալներով հիվանդի մոտ հայտնաբերվել էր ձախ երիկամի չարորակ գոյացություն՝ մինչև 3-3,5սմ չափերի: Հիվանդին դեռևս 2020թ. ՌԴ-ում աջ երիկամի քաղցկեղի կապակցությամբ կատարվել էր երիկամի հեռացում:
Այդ ժամանակ փորձ էր կատարվել իրականացնել ձախ երիկամի միջին բևեռի ուռուցքի կրիոդեստրուկցիա, որը չէր հաջողվել։ Կատարված հետազոտություններով այլ օրգան համակարգի ախտահարում չէր հայտնաբերվել։ Որոշում էր կայացվել կատարել վիրահատություն՝ երիկամի մասնահատում ծավալով։
Ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարուժան Շահսուվարյանի գլխավորությամբ, բժիշկ Արայիկ Սիմոնյանի և անեսթեզիոլոգ Լևոն Ներսիսյանի մասնակցությամբ իրականացվել է երիկամի մասնահատում՝ առանց երիկամի արյունազրկման: Բանն այն է, որ իշեմիզացիայի (արյունազրկման) դեպքում երիկամի արտազատական ֆունկցիան մինչև մեկ տարվա ընթացքում կարող է տուժել, և առանց այն էլ մեկ մասնահատված երիկամ ունեցող հիվանդի մոտ հնարավոր էր երիկամային անբավարարության զարգացում։
Վիրահատությունը անցել է առանց բարդությունների, արյան կորուստը եղել է չափավոր, փոխներարկման կարիք չի եղել։ Վեց ամիս անց կատարված հետազոտություններով ուռուցքի կրկնման և երիկամային անբավարարության ախտանիշներ չեն հայտնաբերվել։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook