Միզուղիների ինֆեկցիաները երեխաների մոտ.Խորհուրդներ ծնողներին
Միզուղիների ինֆեկցիան կարող է հանդիսանալ միզասեռային համակարգի կոպիտ փոփոխությունների միակ կլինիկական նշանը, որը հաճախ բերում է երիկամային կնճռոտման, զարկերակային գերճնշման և քրոնիկ երիկամային անբավարարության: Փոքր տարիքի երեխաները հաճախ ունենում են սպեցիֆիկ ախտանիշներ և հետևաբար անհրաժեշտ է նրանց մեծ ուշադրություն դարձնել: 5 տարեկանից ցածր երեխաները ունեն երիկամի կնճռոտման ավելի մեծ հավանականություն, նույնիսկ մեկ կրած ինֆելցիայի հետևանքով:
2 ամսականից 2 տարեկան ջերմող երեխաների 5-10℅ ունի միզուղիների ինֆեկցիա: Տարածվածությունը կախված սեռից և տարիքից է: Չնայած տարիքի աղջիկները ավելի հակված են միզուղիների ինֆեկցիային, քան տղաները: 1 տարեկանից ցածր ջերմող աղջիկների 6.5% –ը ունի միզուղիների ինֆեկցիա, իսկ տղաների՝ 3.3%-ը:
Սուրպիելոնեֆրիտը (երիկամային ինֆեկցիա, վերին միզուղիների ինֆեկցիա, միզուղիների ֆեբրիլ ինֆեկցիա) միզուղիների ինֆեկցիայի տարբերակ է: Այս ինֆեկցիայի դեպքում երեխային ընդհանուր վիճակը ծանր է, առկա մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38.5ºC և բարձր, հաճախ ՝ 400 C , ցավ գոգտատեղում, ախորժակի վատացում, սրտխառնոց, փսխում: Սուր պիելոնեֆրիտը կարող է զարգանալ հանկարծակի, բայց դրան կարող է նախորդել սուր ցիստիտը: Մարմնի բարձր ջերմաստիճանը հաճախ հանդիսանում է սուր պիելոնեֆրիտի միակ ախտանիշը:
Սուրցիստիտ (միզապարկի ինֆեկցիա, ստորին միզուղիների ինֆեկցիա) ինֆեկցիոն պրոցեսը սահմանափակվում է միզուղիների ստորին հատվածով: Սուր ցիստիտի ժամանակ երեխաները հաճախ ունենում են 380 C-ից ցածր ջերմաստիճան, դիզուրիկ երևույթներ (հաճախակի և ցավոտ միզարձակություն), ցերեկային և գիշերայի անմիզապահությու: Փոքր տարիքի երեխաներին դիզուրիկ երևույթները բնորոշ չեն:
Միզուղիների ինֆեկցիան բաժանումը պիելոնեֆրիտի և ցիստիտի շատ կարևոր է, քանի որ ախտահարման տեղակայմամբ են պայմանավորված կլինիկական նշանները, հիվանդության ծանրության աստիճանը, ելքը, ինչպես նաև բուժման տակտիկայի ընտրությունը:

Միզարձա
կության ճիշտ դիրքը, զուգարանակոնքին նստելիս ոտքերը պետք է ամուր հենված լինեն հատակին կամ որևէ հարմարանքին, ոտքերը պետք է լայն բացված լինեն, մեջքը ուղիղ: Միայն այդ ժամանակ են թուլանում կոնքի մկանները և միզարձակությունը իրականացվում է առանց մկանների լարվածության: Անհարժեշտ է հետևել նաև աղիների կանոնավոր դատարկմամը:

Երեխաները պետք է իրենց ամբողջ կյանքի ընթացքում շարունակեն օգտագործեն շատ հեղուկներ՝ հավասարաչափ բաշխված օրվա ընթացքում:
Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան