Monday, December 8, 2025
ՀիվանդություններՆորություններ

Միջողնային սկավառակի ճողվածք

Ամեն երկու ողերի միջև գտնվող միջողնային սկավառակն ունի յուրահատուկ կառուցվածք:Սկավառակը կազմված է դոնդողանման կորիզից և իրեն շրջապատող ֆիբրոզ օղից:Երբ ֆիբրոզ օղը արտափքվում է կոչվում է պրոտրուզիա, իսկ երբ պատռվում է և դոնդողանման նյութը արտամղվում է՝

🔹 հաճախ հետ, դեպի ողնաշարային խողովակ

🔹դեպի ողի մարմին (Շմոռլիի ճողվածք)

🔹 հազվադեպ դեպի մնացած կողմերը

կոչվում է ճողվածք կամ էքստրուզիա:

Միջողնային սկավառակի ճողվածքի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունները, ողնաշարի վնասվածքը, չափից ավելի շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կամ տարիքային փոփոխությունները:

Ախտանիշներն են՝

✔️ Ցավ վերջույթներում, ուսերում կամ կրծքավանդակում

✔️ ողնաշարի շարժունակության նվազում

✔️ ոտքերի կամ ձեռքերի մկանների զգայունության նվազում և թուլություն

✔️ նյարդաբանական խանգարումներ՝ գլխացավեր, անքնություն, արյան ճնշման փոփոխություններ, թուլություն, գլխապտույտ

✔️ միզասեռական համակարգի և աղիների ֆունկցիաների խանգարումներ և այլն

Ժամանակակից բժշկության շնորհիվ այս խնդիրը կարող է արդյունավետ լուծվել՝ վիրահատական բուժման եղանակով:

Հարկավոր է միայն ժամանակին լսել օրգանիզմի «ուղարկած» ազդանշանները և դիմել մասնագետի:

Dr. Karapet Momjyan/օրթոպեդ – վերտեբրոլոգ

x Close

Like Us On Facebook