Thursday, October 9, 2025
Նորություններ

Միրգն ու բանջարեղենը միշտ չէ, որ օգտակար են․ ինչ անել չթունավորվելու համար

Պարզվում է, ի տարբերություն տարածված կարծիքի, միրգն ու բանջարեղենը կարող են ոչ միայն անօգուտ լինել, այլ նաև մահացու վտանգավոր։

Հասունացման շրջանում միրգն ու բանջարեղենը կարող են առողջության համար վնասակար նյութեր պարունակել։ Այս մասին ռուսաստանցիներին զգուշացրել է Ռոսկաչեստվոն։

Կազմակերպության փորձագետները պարզաբանել են, որ թույներն անհրաժեշտ են բույսերին վնասատուներից պաշտպանվելու համար։

Винегрет Матрешка - Sputnik Արմենիա

Օրգանիզմ գնացող թույնի քանակությունն ուղղակիորեն կախված է բուսամթերքի հասունությունից, մշակման ձևից ու օգտագործման ծավալից։

Ռոսկաչեստվոն մի քանի խորհուրդ է տվել՝ ինչպես հասկանալ, արդյո՞ք պտուղը թունավոր է։ Օրինակ, եթե կարտոֆիլի վրա կանաչ հատվածներ կան, դա նշանակում է, որ այն սոլանիում է պարունակում, որը լույսի ազդեցությամբ է արտադրվում։

«Այն կարող է ուժեղ թունավորում ու նույնիսկ տեսիլքներ առաջացնել։ Կանաչ հատվածները պետք է կտրել, իսկ եթե շատ է՝ կարտոֆիլը պետք է աղբը նետել», – նշված է հաղորդագրության մեջ։

Սոլանիում կա նաև լոլիկի տերևների ու ցողունի մեջ, սակայն դա վերաբերում է միայն խակ պտուղներին։ Կարմիր ո վարդագույն լոլիկներն անվտանգ են, քանի որ նվազագույն քանակի թույն են պարունակում։

Թույներ կան նաև չափից շատ հասունացած սնկերի մեջ։ Ավելին՝ սնկերը կարող են հողից թունավորող նյութեր ներծծել։

Պետք է զգույշ լինել նաև բալի ու ծիրանի կորիզների հետ․ դրանց մեջ մեծ քանակությամբ ամիգդալին կա, որը թքի հետ միախառնվելիս վերածվում է իսկական թույնի։ Այն մեզ հայտնի է որպես ցիանիդ։

Թույնի քիչ քանակության դեպքում օրգանիզմը կարող է ինքնուրույն պայքարել, սակայն չափն անցնելու դեպքում մարդը կարող է լուրջ հետևանքների բախվել։ Կորիզը խաշելու ու վառարանում տաքացնելու դեպքում վնասը կարելի է նվազագույնի հասցնել։

Թունավոր են նաև խնձորի կորիզները․դրանց մեջ ցիանական թթու կա, իսկ վնասվելու դեպքում դրանցից ցիանիդ է արտադրվում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook