Thursday, October 9, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մի քանի կանոն տոնական օրերին ընդառաջ

Մի քանի կանոն տոնական օրերին ընդառաջ⬇️

✅Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը:

✅Մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ:

✅Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է պահվեն այլ սննդամթերքից առանձին` փակ տարաներում, սառնարանային պայմաններում:

✅Սնունդը պետք է ենթարկել մանրազնին ջերմային մշակման. վնասակար մանրէները ոչնչանում են 70˚С-ից սկսած:

✅Չի խրախուսվում կերակուրը տաքացնել մեկ անգամից ավելի:

✅Սառեցված մթերքը պետք է հալեցնել սառնարանային պայմաններում:

✅Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրազնին լվանալ` խմելու, մաքուր, հոսող ջրով:

✅Հարկ է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց, իսկ օգտագործելու դեպքում` եռացնել 15-20 րոպե:

x Close

Like Us On Facebook