Wednesday, October 8, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողներին արգելվում է

Մանկական սննդի և հարակից ապրանքների խրախուսումն ու վաճառքը Հայաստանում կարգավորվում է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքով՝ մանուկների առողջության և մոր իրավունքների պաշտպանության նպատակով։

📌 ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների գովազդը և (կամ) խրախուսման այլ ձևերը:

🚫Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողներին արգելվում է`

1️⃣ մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքով, իրացման, գովազդի կամ խրախուսման այլ ձևերով զբաղվելը.

2️⃣ արտադրողից և (կամ) բաշխողից կամ նրանց անունից հանդես եկող այլ կազմակերպությունից որևէ նվեր, շնորհ կամ պարգև դրամական կամ որևէ այլ տեսքով ընդունելը.

3️⃣ մանկական սննդի և հարակից ապրանքների նմուշներ ընդունելը կամ տրամադրելը.

4️⃣ մանկական սննդի օգտագործման ցուցադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ մանկական կաթնախառնուրդով կերակրելն անհրաժեշտ է՝ ելնելով բժշկական ցուցումներից կամ, եթե մայրն ընտրել է մանկական սննդով կերակրումը:

👶 Հիշեցում մայրերին ու խնամողներին՝

✅ Կրծքով կերակրումը՝ մանկան սնուցման լավագույն միջոցն է։

✅ Միայն բացառիկ դեպքերում՝ բժշկական ցուցումով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար, կարող է սնունդը տրամադրվել անվճար կամ զեղչված՝ կառավարության սահմանած կարգով։

Պաշտպանենք մանուկների առողջությունը։

📄 Օրենքին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ՝

https://www.arlis.am/hy/acts/120786
x Close

Like Us On Facebook