Wednesday, October 8, 2025
Նորություններ

«Յունիբանկի» պայթյունից վիրավորված քաղաքացիներից երեքի վիճակը միջին ծանրության է, մեկի վիճակը կայուն ծանր է

Աշտարակի «Յունիբանկի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից հետեւեանքով Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված չորս քաղաքացիներից երեքի վիճակն արդեն գնահատվում է միջին ծանրության, մեկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

«Քաղաքացիներից երեքն արդեն այրվածքային բաժանմունքում են։ Նրանք եկող շաբաթվա վերջին դուրս կգրվեն եւ իրենց բուժում կշարունակեն ամբուլատոր կերպով»,- նշեց Բաբայանը։

Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:05-ին: Նախնական տվյալներով՝ գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է: Մահացածը բանկի հավաքարարն է:

4 հիվանդներից մեկը կին է, երեքը՝ տղամարդ, տղամարդկանցից մեկը բանկի հաճախորդ է:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook