Wednesday, October 8, 2025
ՀիվանդություններՆորություններ

Շագանակագեղձի քաղցկեղ

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ ամենատարածված չարորակ նորագոյացություններից է, որը զարգանում է դանդաղ և երկար ժամանակ կարող է ախտանշաններ չդրսևորել։

Ախտանշաններ.

🔸 հաճախամիզություն՝ հատկապես գիշերային ժամերին, դժվարամիզություն,

🔸 մեզի շիթի թուլություն,

🔸 երբեմն արյուն մեզի մեջ,

🔸 ուշացած փուլերում՝ ցավ կոնքի, մեջքի կամ ազդրերի շրջանում:

Ռիսկի գործոններ.

🔹 տարիքը, առավել հաճախ հանդիպում է 60-ն անց տղամարդկանց մոտ,

🔹 ժառանգական նախատրամադրվածություն,

🔹 ճարպոտ սննդակարգ,

🔹 քիչ ֆիզիկական ակտիվություն:

❓ Ի՞նչ անել

Տղամարդկանց խորհուրդ է տրվում 45 տարեկանից սկսած պարբերաբար անցնել շագանակագեղձի հետազոտություն (մասնավորապես PSA (prostate specific antigen), միզասեռական համակարգի ուլտրաձայնային հետազոտություն և ուրոլոգի խորհրդատվություն, նույնիսկ բացակայող ախտանիշների պարագայում։

x Close

Like Us On Facebook