Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

Որ խնդիրների դեպքում պետք է դիմել լոգոպեդի

Լոգոպեդը՝ խոսքի ու հաղորդակցման խանգարումների վաղ հայտնաբերումն ու հաղթահարման մասին
🗣 Բնության մեջ խոսքը բնորոշ է միայն մարդուն, որն ունի բազմաթիվ գործառույթներ՝ հաղորդակցման, վարքի կարգավորման, արտաքին աշխարհի հետ ներդաշնակ կապի ստեղծման և այլն:
Այսօր խոսելու ենք լոգոպեդիայի մասին, թե ինչպես են խոսքի մասնագետները՝ լոգոպեդներն օգնում մարդկանց լիարժեք ներգրավվել սոցիալական կյանքին:
🏥Լոգոպեդիան զբաղվում է խոսքի և հաղորդակցման խանգարումների բացահայտմամբ, կանխարգելմամբ և հաղթահարմամբ:
👩‍⚕️ «Մուրացան» պոլիկլինիկայի լոգոպեդ, մ․գ․թ․, պրոֆեսոև Սիրանուշ Կարապետյանը նշում է, որ հոգեֆիզիկական զարգացման տարբեր խնդիրների դեպքում ծնողներին առաջին հերթին անհանգստացնում են երեխայի խոսքի և հաղորդակցման դժվարությունները:
🔖Խոսքի խանգարումներնը բացասաբար են անդրադառնում անձի զարգացման վրա և դժվարացնում, երբեմն էլ անհնար դարձնում շփումն ու հաղորդակցումը, այս է պատճառը, որ լոգոպեդական օգնությունը ամենահաճախ մատուցվող ծառայություններից է:
👥 Լոգոպեդի փոխանցմամբ՝ խոսքի և հաղորդակցման դժվարությունները կարող են ազդել երեխաների ուսումնական գործունեության արդյունավետության, անձի սոցիալականացման, հետագայում մասնագիտական ընտրության և մասնագիտական գործունեության վրա:
👨‍👩‍👦‍👦 Խոսքի ու հաղորդակցման խանգարումների վաղ հայտնաբերումն ու դրանց հաղթահարումը նպաստում է անձի ներառմանը երկրի կրթական, սոցիալական ու մշակութային ոլորտներում:
Որ խնդիրների դեպքում պետք է դիմել լոգոպեդի ❓
🔵Երբ երեխան չի ընկալում իրեն ուղղված խոսքը, չի կատարում հրահանգները (ծնողները հաճախ այն դիտարկում են կամակորության դրսևորում)
🔵Երբ երեխան չի արտաբերում բառեր (1-2 տարեկան), չունի որոշակի բառապաշար (մամա, պապա, տատիկ, պապիկ, տուր, ջուր և այլն)
🔵Երբ երեխան (3 տարեկան) չունի կապակցված խոսք, դժվարանում է միտքը ձևակերպել
🔵Երբ անձն ունի կակազություն
🔵Երբ երեխայի մոտ առկա է կարծր, կամ փափուկ քիմքի ճեղքվածքներ (մինչվիրահատական և հետվիրահատական շրջանում)
🔵Երբ երեխայի խոսքն ունի ռնգային երանգ
🔵Երբ երեխան ունի հաղորդակցման դժվարություններ
🔵Երբ երեխան ունի կլման ակտի հետ կապված խնդիրներ
🔵Երբ առկա է ձայնի տարաբնույթ խանգարումներ՝ պայմանավորված տարբեր պատճառներով
🔵Երբ առկա է ձևավորված խոսքի կորուստ՝ պայմանավորված տարբեր պատճառներով
🔵Երբ առկա է խնդիր գրավոր գրելիս կամ ընթերցանության գործընթացում
🔵 Երբ տուժած է հնչյունային արտաբերությունը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook