Thursday, October 9, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ուշադիր հետևեք պաղպաղակի պահման պայմաններին՝հալված և նորից սառեցված պաղպաղակը կարող է մանրէներ պարունակել

Պաղպաղակը՝ որպես սառեցված կաթնամթերք, սիրելի ուտեստ է հատկապես ամռանը։ Սակայն ինչպես շատ սննդատեսակներ, այն ունի և՛ օգուտներ, և՛ հնարավոր ռիսկեր, կախված օգտագործման քանակից, հաճախականությունից և կազմից։ Պաղպաղակի օգտակար հատկությունները
• Կալցիումի աղբյուր` այն պարունակում է կաթ, հետևաբար՝ հարուստ է կալցիումով, որն անհրաժեշտ է ոսկրերի և ատամների ամրության համար։
• Էներգիա արագ տրամադրող ուտեստ` շաքարներն ու ճարպերը պաղպաղակի մեջ տալիս են արագ էներգիա, որը կարող է օգտակար լինել երեխաների կամ շատ ակտիվ մարդկանց համար՝ հատկապես շոգին։
• Ուրախություն և սթրեսի նվազեցում. հաճելի համն ու հովացնող ազդեցությունը կարող են օգնել տրամադրության բարձրացմանը։ Սննդի հետ կապված հաճելի զգացողություններն ազդում են դոպամինի և սերոտոնինի արտադրության վրա։
• Սառեցնող ազդեցություն` ամռանը շոգ օրերին պաղպաղակը կարող է օգնել օրգանիզմի ներսում ջերմաստիճանի ժամանակավոր իջեցմանը։
Հնարավոր ռիսկեր և վնասներ.
• Բարձր շաքարի պարունակություն, շատ պաղպաղակներ պարունակում են մեծ քանակությամբ շաքար, որը կարող է առաջացնել՝ ատամների խոցելիություն, հավելյալ քաշ, արյան գլյուկոզի կտրուկ բարձրացում (հատկապես՝ շաքարային դիաբետ ունեցողների համար)
• Սինթետիկ հավելումներ` որոշ արտադրատեսակների պաղպաղակներ ունեն բույրերի արհեստական նյութեր, գունանյութեր, սննդային հավելումներ (E-xxx), որոնք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ կամ վնասակար լինել երկարաժամկետ օգտագործման դեպքում։
• Ճարպերի և կալորիաների բարձր պարունակություն. հատկապես յուղալի տեսակի պաղպաղակներն ունեն շատ հագեցած ճարպեր, որոնք նպաստում են քաշի ավելացմանը, սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկին
• Սառը ազդեցությունը` շատ արագ կամ մեծ քանակով պաղպաղակ ուտելը կարող է առաջացնել կոկորդի բորբոքում «սառը գլխացավ» (brain freeze), մարսողական խնդիրներ, հատկապես՝ լակտոզային անհանդուրժողականության դեպքում:
Ինչպես վայելել պաղպաղակը՝ խուսափելով վնասներից
🍦 Ընտրեք բնական պաղպաղակ՝ առանց արհեստական գունանյութերի և հավելումների
🧁 Սահմանափակ քանակ` շաբաթական 1–2 անգամ՝ փոքր չափաբաժնով
🌿 Կարող եք պատրաստել տնական պաղպաղակներ՝ մրգերով, յոգուրտով կամ բանանի սառեցված խյուսով
🧼 Ուշադիր հետևեք պաղպաղակի պահման պայմաններին, քանի որ հալված և նորից սառեցված պաղպաղակը կարող է մանրէներ պարունակել: Պաղպաղակը ճիշտ պահելը կարևոր է ոչ միայն համի և կառուցվածքի պահպանման, այլև սննդային անվտանգությանը չվնասելու համար։
Պաղպաղակի պահպանման հիմնական խորհուրդները`
• Պահել՝ -18°C կամ ավելի ցածր ջերմաստիճանում
o •Սառցախցիկը պետք է ունենա հաստատուն -18°C կամ ցածր ջերմաստիճան, որպեսզի պաղպաղակը չհալչի ու հետո նորից չսառչի։
o •Հալվելուց հետո մանրէների աճի վտանգ կա։
• Բացելիս՝ նորից փակել և անմիջապես վերադարձնել սառցախցիկ
o •Օգտագործելուց հետո՝ արագ փակել տարան և վերադարձնել սառեցման՝ րոպեների ընթացքում։
o •Որքան երկար մնա դրսում, այնքան վատանում է կառուցվածքը և բարձրանում է բակտերիալ բաղարկման ռիսկը։
• Խուսափել հալվելուց և նորից սառեցումից
o •Եթե պաղպաղակը ամբողջությամբ հալվել է՝ այլևս չի կարելի նորից սառեցնել։ Դա կարող է վտանգավոր լինել առողջության համար։
o •Նորից սառեցված պաղպաղակը դառնում է կոշտ, կուտակված սառույցով, և կորցնում է իր հաճելի կառուցվածքը։
o Օգտագործել փակ տարաներ, եթե պաղպաղակը հանել եք բուն փաթեթից, պահեք փակվող տարայի մեջ, որպեսզի չմիանան այլ հոտեր և չբաղարկվի։
o Պահել սառցախցիկի խորքում, ոչ դռան հատվածում դռան հատվածում ջերմաստիճանը հաճախ տատանվում է, երբ բացվում է սառցախցիկը։ Պաղպաղակը լավ է պահել միջին կամ հետևի հատվածում, որտեղ կայուն ցածր ջերմաստիճան է։
Պաղպաղակի փչացման նշաններ՝
❌ Սառույցի բյուրեղներ ամբողջ մակերեսին
❌ Անսովոր հոտ կամ համ
❌ Տարօրինակ կամ ոչամբողջական կառուցվածք (ջրալի/հատիկավոր)
❌ Փոխված գույն
Ինչ անել թունավորման դեպքում
​•​Օգտագործեք շատ հեղուկներ՝ ջուր, աղային լուծույթներ
​•​Հանգիստ դիրք ընդունեք
​•​Խուսափեք ծանր սնունդից մի քանի ժամ
​•​Եթե նշանները ծանր են կամ երկարատև՝ դիմիր բժշկի։ Հատկապես՝ երեխաների կամ հղի կանանց դեպքում անհապաղ։

x Close

Like Us On Facebook