Չիչխանի յուղով մազերի դիմակ
– Մազերի ամրացման համար չիչխանի յուղով մերսել մազարմատները, հետո լվանալ պտուղների թունդ եփուկով:
– Մազաթափության և ճաղատացման դեմ պայքարելու համար խորհուրդ է տրվում հետևյալ դեղատոմսը. 2-ական ճաշի գդալ պտուղները և տերևները 2 թեյի բաժակ եռջրի մեջ եռացնել, թրմել 2 ժամ` ամուր փակված տարայի մեջ, թողնել սառչի: Օրը 2 անգամ խմել 2/3 բաժակ այդ թուրմից` առավոտյան և երեկոյան` ուտելուց առաջ: Բացի այդ, 10-12 օր շարունակ այդ թուրմը քսել մազարմատներին և քնել:
– Մազերի աճը խթանելու համար 4 ճաշի գդալ չիչխանի չոր տերևների վրա 1 լիտր եռացրած ջուր լցրեք և եռացրեք եւս 30 րոպե: Թողեք սառչի և կրկին նույն չափով ջուր ավելացրեք: Մինչև մազերի լվանալը մազարմատներին չիչխանի յուղ քսեք, ապա լվացեք և վերջում շփեք մազերն այս ջրով: