Thursday, October 9, 2025
ՀիվանդություններՆորություններ

ՊԱՊ ԹԵՍՏ

Այս հասարակ թեստը կամ հեղուկային ցիտոլոգիայի մեթոդը՝ Պապանիկոլաուի գունավորմամբ, «ոսկե ստանդարտ» է արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման համար: Այն օգնում է հայտնաբերել քաղցկեղը «զրոյական» փուլում, և ժամանակին սկսել բուժումը: Քաղցկեղը զարգանում է 10-15 տարվա ընթացքում, իսկ նրան նախորդում է արգանդի վզիկի դիսպլազիան: Այս փուլում ախտաբանությունը հնարավոր է բուժել, և որքան վաղ՝ այնքան արդյունավետ:

ՊԱՊ թեստի արդյունավետությունը 95 տոկոս է, այն դեպքում, երբ քսուքի ավանդական ցիտոլոգիայի արդյունավետությունը որոշ դեպքերում չի անցնում 40 տոկոսը:

Թեստի համար նմուշը վերցվում է արգանդի վզիկի մակերեսից, ցերվիկալ խողովակից և տրանսֆորմացիայի շրջանից, որտեղ էլ հաճախ զարգանում է ախտաբանությունը:

Հետազոտությամբ հայտնաբերվում են բջիջների անգամ ամենաանշան փոփոխությունները, կորիզների և ցիտոպլազմայի անոմալիաները և չարորակացման վտանգի առկայությունը:

Այս թեստը խորհուրդ է տրվում վերարտադրողական տարիքի բոլոր կանանց՝ 2 տարին մեկ անգամ, իսկ բացասական պատասխանի դեպքում՝ 3 տարին մեկ անգամ:

Այն պարտադիր է կանանց, որոնք՝ անամնեզում նշվում է վիրուսային ախտաբանության մասին (սրածայր կոնդիլոմա, գենիտալ հերպես և այլն),
  

  • երկար ժամանակ օգտագործել են հակաբեղմնավորիչներ և հորմոնալ դեղեր,
  • ունեն անսովոր արտադրություն՝ հեշտոցից,
  • բուժվում են անպտղության կապակցությամբ։

Ինչպե՞ս նախապատրաստվել թեստի հանձնմանը

Որպեսզի պատասխանը ճիշտ լինի, ցանկալի է հետազոտությունից 2-3 օր առաջ չօգտագործել վագինալ մոմիկներ և քսուքներ, բացառել սեռական հարաբերությունը, չկատարել կոլպոսկոպիա կամ տրանսվագինալ ՈՒՁՀ: Պետք է նաև չանել լվացումներ թեստի նախօրեին և թեստի օրը, քսուք չհանձնել  դաշտանի օրերին. լավագույն ժամանակն է՝ դաշտանային ցիկլի 5-րդ օրից մինչև 5 օր առաջ՝ նախքան  հաջորդ դաշտանը:

x Close

Like Us On Facebook