Thursday, October 9, 2025
ՆորություններԺամանց

Ռուս լուսանկարիչը ճանապարհորդում է՝ տեսարժան վայրերի ֆոնին լուսանկարելով համապատասխան հագուստով գեղեցկուհիների (լուսանկարներ)

Ռուս լուսանկարիչը ճանապարհորդում է՝ տեսարժան վայրերի ֆոնին լուսանկարելով համապատասխան հագուստով գեղեցկուհիների (լուսանկարներ) – Ճանապարհորդ լուսանկարիչները սիրում են յուրովի մատուցել վայրերը, որտեղ այցելում են. հաճախ նրանք  հանրահայտ տեղանքներն այնպես են ներկայացնում, որ դժվար է լինում ճանաչել դրանք:

Դրանից բացի, յուրաքանչյուր լուսանկարիչ աշխատանքի ընթացքում օգտագործում է պատկերը հետաքրքիր դարձնելու իր միջոցները: Այսպես, ռուս լուսանկարիչ Կրիստինա Մակեևան ճանապարհորդում է աշխարհով մեկ և տարբեր երկրների տեսարժան վայրեր «համեմում» նրբաճաշակ զգեստներ կրող գեղեցկուհիներով:
«Զգեստ կրող աղջիկն այս աշխարհի գեղցկագույն երևույթներից է, իսկ հետաքրքիր բնապատկերի առջև զգեստով կանգնած աղջիկներով կարելի է անվերջ զմայլվել», – Bored Panda կայքին պատմել է լուսանկարիչը:
Մակեևայի խոսքով՝ իր համար քամուց ծածանվող զգեստով աղջիկներից սիրուն տեսարան չկա:
«Սա հրաշք է: Ահա թե ինչու ընկերներիս և օգնականներիս հետ ճանապարհորդությունների ժամանակ փորձում եմ մոդելների համար զգեստներ ընտրել՝ հարմարեցնելով դրանք տեսարժան վայրերին և բնապատկերներին, ու ստեղծագործել», – պարզաբանել է Մակեևան:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook