Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիշեցնում է
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում է.
պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա կամ պատվաստումային կետեր (Հյուսիսային պողոտա` Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք, ժամը` 12:00-16:00),
հագնվե՛ք եղանակին համահունչ,
խուսափե՛ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ,
եթե հիվանդ եք, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,
մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը,
օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ,
հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները,
հետևե՛ք անձնական հիգիենային։