Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդություն: Ախտանիշներ
Խոցային հիվանդությունըօրգանիզմի ընդհանուր հիվանդություն է, որի տեղայինարտահայտությունըստամոքսի կամ 12 մ. աղուլորձաթաղանթի վրա կայուն, չլավացողվերքի՝ խոցի առկայությունն է:
Խոցային հիվանդությունը բազմապատճառային հիվանդություն է: Վերջին շրջանում շատ գաստրոէնտերոլոգներ խոցային հիվանդության գլխավոր պատճառային գործոն են համարում Helicobacter pylori անվամբ մանրէն, որը հանդիպում է 90-100% դեպքերում ստամոքսի և 70-80% դեպքերում 12մ աղու խոցային հիվանդության ժամանակ:

12 մ աղիքի խոցերն առավել հաճախ են հանդիպում երիտասարդների և միջին տարիքի անձանց շրջանում՝ մինչև 40 տարեկան: Ստամոքսի խոցերն հաճախ առաջանում են 40 տարեկանից բարձր տարիքում: Դեռահաս տարիքից սկսած ՝ տղաները զգալիորեն ավելի հաճախ են հիվանդանում:
12 մաղում խոցերն հիմնականում տեղակայվում ենկոճղեզում , երբեմն հետբուլբար հատվածում: Այս խոցերը կարող են լինեն մեկից ավելի, տեղակայվածլինեն դեմ դիմաց, որիպատճառով կոչվում են <համբուրվողկամ հայելային խոցեր>:
Կլինիկան: Տարբերում են խոցային հիվանդության բարդացած ու չբարդացածձևեր:
Չբարդացած խոցային հիվանդությանը բնորոշ են՝ ցավը, ստամոքսային և աղիքային դիսպեպսիաները:
1. ցավը ունի
.Պարբերական ընթացք
.Սեզոնային բնույթ-հիվանդությունը սրանում է գարնանը և աշնանը
. Ռիթմիկ բնույթ-ցավերը սաստկանում են գիշերը,

Ցավերը չեն ճառագայթվում, տեղակայվում են էպիգաստրալ շրջանում, թրաձև ելունի տակ, նրանից աջ կամ ձախ:
Ցավերը լինում են ՝աստիճանական, նվվացող, այրող, կտրատող բնույթի
2.ստամոքսային դիսպեպսիա-որի մեջ մտնում են՝
այրոցի զգացողությունը, սրտխառնոցը, փսխումը
3. աղիքային դիսպեպսիա -որի մեջ մտնում են՝
վքնածությունը
փորկապությունը
դժվարամարսությունը
Ապրեք Առողջ….
Պատրաստեց Լ. Բ