Thursday, October 9, 2025
Նորություններ

Սրճարաններում եւ ռեստորաններում QR կոդի պահանջն առաջիկայում չի հանվելու. նախարար

Սրճարաններում եւ ռեստորաններում QR կոդի պահանջն առաջիկայում չի հանվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում այսօր ունենք համաճարակային առումով բարենպաստ իրավիճակ, սակայն այս պատուհանը պետք է օգտագործել՝ պատվաստումների միջոցով հետագա հիվանդացության կանխարգելման համար:

Նախարարը նշեց նաեւ, որ առաջիկայում ռեստորաններում, ժամանցի վայրերում եւ աշխատավայրերում կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ բացասական թեստի մասին հավաստող QR կոդ ներկայացնելու պահանջը ուժի մեջ է մնալու:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422729-ի:

Վերջին մեկ օրում կատարվել է 3171 թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 2008 պացիենտ, այս թիվն ավելացել է 19-ով:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. Համաճարակի ընթացքում մահացածների ընդհանուր թիվը 8621 է:

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook