Սրտամկանի ինֆարկտ. Ամենահաճախ ո՞ր ժամին է լինում,որո՞նք են ախտանիշները
Սրտամկանի ինֆարկտ. Ամենահաճախ ո՞ր ժամին է լինում,որո՞նք են ախտանիշները, ովքե՞ր են ռիսկի խմբում, ինչպե՞ս կանխարգելել և բուժել: Թեման պարզաբանում է սրտաբան Տաթեւիկ Գաբրիելյանը.
Սրտամկանի ինֆարկտը դրսևորվում է կրծքավանդակի շրջանում այրվող, ճնշող ցավով, որն ուղեկցվում է կոկորդում խեղտոցի զգացումով, սառը քրտինքով, ճնշման անկումով, ձեռքերի ցավով։
Սրտամկանի ինֆարկտը ախտորոշվում է ԷՍԳ հետազոտությամբ, մեծ նշանակություն ունեն նաև ճիշտ անամնեստիկ տվյալները։ Հիվանդության ռիսկը ավելի մեծ է 40-անց տղամարդկանց մոտ, սակայն սխալ ապրելակերպը, ալկոհոլի չարաշահումը, ծխելը, սպորտով չզբաղվելը նպաստում են հիվանդության երիտասարդացմանը: Սրտամկանի ինֆարկտը հնարավոր է կանխել, բայց միայն ստենտավորման միջոցով։

