Սրտի իշեմիկ հիվանդություններով մարդկանց բուժման ժամանակակից մոտեցումները
Գրինդեքս ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը Թերապևտների եվրասիական ասոցիացիայի և Հայկական բժշկական ասոցիացիայի հետ համատեղ կրթական նախաձեռնություն իրականացրեց Սրտի իշեմիկ հիվանդությունների բուժման օպտիմիզացիայի ժամանակակից ասպեկտները խորագրով:
Միջոցառմանը ներկա էին Երևանից և ՀՀ մարզերից ժամանած թերապևտներ, սրտաբաններ, էնդոկրինոլոգներ և այլ նեղ մասնագետներ:

Դասախոսում էր Ռուսաստանի դաշնության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Պ. Հարությունովը:

Մասնակիցներին ներկայացվեցին սրտանոթային իրավիճակների վրա ազդող հիմնական դեղամիջոցները:

Հատկապես ուշադրություն դարձվեց սրտի իշեմիկ հիվանդությամբ մարդկանց մոտ ֆիզիկական ծանրաբեռնվածություն թույլատրող, կյանքի որակը կարգավորող դեղամիջոցների հնարավորությունները:

Սեմինարի ավարտին ներկայացվեց Սրտի իշեմիկ հիվանդության բուժման ժամանակակից հնարավորություններն ու մոտեցումները : Այս ընթացքում կարևորվեց և ընդգծվեց հակաիշեմիկ ցիտոպրոտեկտոր դեղամիջոցների դերն ու տեղը:

Զեկույցների ընթացքում մասնակիցներն ակտիվորեն քննարկում էին իրենց հուզող հարցերը, ստանում անհրաժեշտ նոր տեղեկատվություն, որոնք միտված են սրտի իշեմիկ հիվանդություններով մարդկանց բուժման առավել նկատելի արդյունավետությանը:
Սեմինարի ավարտին մասնակիցներին տրվեցին շարունակական մասնագիտական զարգացման միավորներ:
Նյութի աղբյուր http://healthmag.am

