ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁ
Վահանաձև գեղձը ոչ մեծ, հորմոններ արտադրող օրգան է, որը գտնվում է պարանոցի առաջնային մասում: Գեղձն արտադրում է 2 կարևոր հորմոն` թիրոքսին (Т4) և տրիյոդթիրոնին (Т3), որոնք կարգավորում են ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի նյութափոխանակության գործընթացը, նպաստում սրտանոթային համակարգի, ստամոքսաղիքային տրակտի, հոգեկան ու սեռական գործունեությանը: Նույնիսկ ավելին` մարդու կյանքը, սովորությունները, խառնվածքը. Այս ամենը կախված է օրգանիզմում մշակվող հորմոններից:
Թիրեոիդ հորմոնները ունեն ազդեցության լայն սպեկտր։ Այս հորմոններից է կախված հյուսվածքների նորմալ զարգացումը, նյութափոխանակությունը, նյարդային համակարգի նորմալ գործունեությունը և այլն։ Մեծ չափաքանակներով հորմոններն ուժեղացնում են նյութափոխանակության պրոցեսները։ Թիրեոիդ հորմոնների ազդեցության մեխանիզմը պայմանավորված է բջջի կողմից ազդանշանների «ճանաչման» ու ընկալման և պատասխան ռեակցիայի բնույթը որոշող մոլեկուլային պրոցեսների առաջացման փուլերով։ Տարբեր հյուսվածքների բջիջներում հայտնաբերված են առանձնահատուկ սպիտակուց–ընդունիչներ, որոնք «ճանաչում են» հորմոնը և այն ընդգրկում կենսաքիմիական․ ռեակցիայի մեջ։ Վահանագեղձի ֆունկցիան, որը փոխհամաձայնեցված է ներզատիչ մյուս գեղձերի հետ, կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը։ Առավել կարևոր է հիպոֆիզի դերը, որն արտադրում է վահանագեղձի ֆունկցիան ու զարգացումը խթանող թիրեոտրոպ հորմոն։ Հիվանդություններից առավել հաճախ հանդիպում են բորբոքումները, ուռուցքները, վնասվածքները, բնածին արատները, որոնք կարող են ուղեկցվել վահանագեղձի մեծացմամբ (տես խպիպ) և ֆունկցիայի խանգարումներով՝ հորմոնային նյութերի առաջացման նվազմամբ (հիպոթիրեոզ, Լորձայտուց) կամ ավելացմամբ ։
Որպեսզի բարելավեք վահանաձև գեղձի աշղատանքը անհրաժեշտ է սիստեմատիկաբար օգտագործել գեղձը սնուցել օգտակար սննդանյութեր`
3-4 հատ ընկույզի միջուկը լավ մանրացնել ավելացնել 1 ճաշի գդալ մեղր,ուտել
վաղ առավոտյան: Օգտագործել 1-2շաբաթ:
Լավ լվանալ 2 կիտրոն,անցկացնել մանր քերիչով, վրան ավելացնել հավասար քանակության մեղր: Օգտագործել ամոն օր: Օրը 3 անգամ, 1 ճաշի գդալ ուտելուց առաջ :
Ծովային կաղամբը,արքայանարինջը ,սոխը իրենց մեջ պարունակում են յոդ և վիտամիններ, որոնք անրաժեշտ են վահանաձև գեղձի առողջուրյան համար: