Thursday, October 9, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Քաղցրավենիքի 5 տեսակ, որ կարելի է ուտել տորթերի փոխարեն և չանհանգստանալ կազմվածքի համար

Քաղցր թխվածքաբլիթներն ու տորթերն անչափ համեղ են, սակայն դրանք ունեն շատ բարձր կալորիականություն և պարունակում են մի շարք վնասակար բաղադրիչներ, ինչի հետևանքով կարող են դառնալ քաշի ավելացման պատճառ: Ավելորդ քաշն, իր հերթին, բավական տարածված ու տհաճ խնդիր է, որը զգալիորեն բարձրացնում բազմաթիվ վտանգավոր հիվանդությունների առաջացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ բժիշկները հորդորում են հնարավորինս շուտ ազատվել այս խնդրից:

Սակայն քաղցրակերների համար հաճախ շատ դժվար է լինում հրաժարվել սիրելի ուտեստներից և հետևել խիստ դիետաներին, ինչի հետևանքով անգամ կորցրած կիլոգրամները որոշ ժամանակ անց շատ արագ վերականգնվում են:

Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս չփորձել բացառել սննդակարգից սիրելի քաղցրավենիքը, քանի որ դա կարող է սթրես դառնալ օրգանիզմի համար և հանգեցնել էլ ավելի լուրջ խնդիրների:

Փոխարենը կարելի է ընտրել որևէ այլընտրանքային միջոց, որը կօգնի խուսափել ինչպես սթրեսից, այնպես էլ քաշի ավելացումից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղցրավենիքի 5 տեսակ, որոնցով կարելի է փոխարինել բարձր կալորիականություն ունեցող տորթերն ու թխվածքաբլիթները՝ առանց քաշի ավելացման մասին անհանգստանալու:

1.      Մրգեր

Մրգերը ոչ միայն օգտակար են ու համեղ, այլև օգնում են հագեցնել քաղցրի պահանջը: Օրինակ՝ խնձորը, բանանը, նարինջ, դեղձը, կիվին և տանձը պարունակում են բավական մեծ քանակությամբ գլյուկոզա, ինչի շնորհիվ օգնում են պահպանել գլխուղեղի ակտիվությունը: Բացի այդ, բանանն ու դեղձն արդյունավետ կերպով հագեցնում են քաղցը, իսկ արքայախնձորն ու կիվին քայքայում են ճարպերը՝ օգնելով ազատվել ավելորդ քաշից:

2.      Հատապտուղներ

Ավելորդ քաշից ազատվելու գործընթացը կարող է բավական երկարատև ու հոգնեցնող լինել, ուստի զարմանալի չէ, որ երբեմն մարդիկ ցանկանում են որևէ համեղ ու քաղցր բան ուտել: Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս թխվածքաբլիթների փոխարեն հատապտուղներ ուտել, որոնք և՛ համեղ են, և՛ շատ ավելի օգտակար, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, բետա-կարոտին, ֆոլաթթու և այլ կարևոր միկրոտարրեր:

3.      Չրեր ու ընկուզեղեն

Չրերն ու ընկուզեղենը նույնպես հիանալի միջոց են քաղցրի պահանջը հագեցնելու և երկար ժամանակ քաղցի մասին մոռանալու համար: Ընդ որում՝ դրանք ոչ միայն համեղ են, այլև հարուստ են օրգանիզմի համար շատ կարևոր մի շարք նյութերով: Պարզապես հարկավոր է օրական 30 գրամ չիր կամ ընկուզեղեն ուտել:

4.      Մեղր

Մեղրը քաղցրի պահանջը հագեցնելու լավագույն միջոցների մեկն է: Ընդ որում՝ այն ոչ միայն շատ քաղցր է, այլև պարունակում է մի շարք վիտամիններ, ամինաթթուներ ու ֆերմենտներ, որոնք նպաստում են մարսողական համակարգի աշխատանքի բարելավմանն ու քաշի նվազմանը:

5.      Դառը շոկոլադ

Սև շոկոլադը շատ համեղ ու օգտակար մթերք է և պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են նյարդային համակարգի ամրապնդմանն ու ծերացման գործընթացի դանդաղեցմանը: Շոկոլադը, որը պարունակում է առնվազն 72% կակաո, ոչ միայն չի գիրացնում, այլև բարելավում է նյութափոխանակության համակարգի աշխատանքն ու ամրապնդում է իմունային համակարգը:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook