
113 views
Ամռան շոգ օրերին մարդիկ սովորականից շատ են քրտնում, ինչը բավական տհաճ խնդիր է դառնում, սակայն մասնագետները ներկայացրել են պարզ հնարքներ, որոնք կօգնեն նվազեցնել քրտնարտադրությունը: Սահմանափակել սուրճի գործածությունը Առհասարակ շոգ եղանակի խորհուրդ է տրվում խուսափել կոֆեին պարունակող ըմպելիքներից, նիկոտինից ու ալկոհոլից, քանի որ այդ բաղադրիչները խթանում են նյարդային համակարգն ու հանգեցնում են ադրենալինի մակարդակի բարձրացման: Սա էլ իր հերթին բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը՝ ստիպելով ավելի շատ քրտնել: Օգտագործել հակաքրտինքային միջոցներ Հակաքրտինքային միջոցներն արգելակում են քրտնագեղձերի աշխատանքը՝ նվազեցնելով քրտնարտադրությունը: Հատկապես արդյունավետ են ալյումինիումի քլորիդ պարունակող հակաքրտինքային միջոցները: Սակայն խորհուրդ է տրվում այս միջոցները կիրառել ոչ թե առավոտյան, այլ քնելուց առաջ, ինչի շնորհիվ հաջորդ օրվա ընթացքում դրանք ավելի արդյունավետ կլինեն: Ô¸Õ¶Õ¿Ö€Õ¥Õ¬ Õ³Õ«Õ·Õ¿ Õ¶Õ¥Ö€Ö"Õ¶Õ¡Õ¦Õ£Õ¥Õ½Õ¿ Շատերը կարծում են, որ շոգ եղանակին լավագույն տարբերակն առանց հագուստի քնելն է, սակայն իրականում ներքնազգեստի ընտրությունը շատ կարևոր է: Մասնագետները հորդորում են շոգ եղանակին կրել միայն բնական կտորներից (օրինակ՝ բամբակ) պատրաստված ներքնազգեստ և խուսափել սինթետիկ կտորներից: Բանն այն է, որ բամբակն արդյունավետ կերպով կլանում է քրտինքը, ինչի շնորհիվ կարելի է խուսափել տհաճ հոտից, մինչդեռ սինթետիկ կտորները միայն էլ ավելի տհաճ են դարձնում քրտինքի հոտը: Ô±Õ¾Õ¥Õ¬Õ« Õ·Õ¡Õ¿ Õ»Õ¸Ö'Ö€ ÕÕ´Õ¥Õ¬ Բավարար քանակությամբ ջուր խմելը կապահովի օրգանիզմին անհրաժեշտ խոնավությունը, ինչը կնվազեցնի մարմնի ջերմաստիճանն ու քրտնարտադրությունը: ÕƒÕ«Õ·Õ¿ Õ¬Õ¸Õ£Õ¡Õ¶Ö" Õ¨Õ¶Õ¤Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¬ Շոգ եղանակին հարկավոր է խուսափել շատ տաք լոգանքից կամ ցնցուղից, քանի որ այդ պրոցեդուրաները բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը՝ ստիպելով ավելի ինտենսիվ քրտնել: Բացի այդ, հարկավոր է հակաբակտերիալ օճառ օգտագործել, որը կկանխի առատ քրտնարտադրության հանգեցնող բակտերիալ վարակների զարգացումը: Շատ արդյունավետ կարող են լինել տրիկլոզան պարունակող օճառները: Õ€Õ¥Õ¿Ö‡Õ¥Õ¬ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ«Õ¶ Շոգ եղանակին հարկավոր է բացառել սոխ կամ սխտոր պարունակող ուտեստները, ինչպես նաև կծու, մեծ քանակությամբ համեմունքներ ու ճարպեր պարունակող մթերքը: Բանն այն է, որ նշված մթերքը խթանում է քրտնագեղձերի աշխատանքն ու ստիպում է ավելի շատ քրտնել: Նյութի աղբյուրը՝ medikforum.ru