
57 views
Գիտնականներ . « Սերը քիմիա է » Կենսաբանները սերը դիտարկում են որպես հզոր նյարդաբանական վիճակ եւ պահանջ: Այն նմանեցնում են, օրինակ, քաղցի կամ ծարավի զգացողության հետ: Գիտնականներն ասում են, որ սերը հիմնված է քիմիական ռեակցիաների վրա: Այն նպաստում է տեստոստերոնի եւ էստրոգենի արտադրությանն ու ամբողջ օրգանիզմի սովորական վիճակի փոփոխությանը: Ֆիզիկոսներն ու քիմիկոսներն այս զգացմունքը լրջորեն համեմատում են հիվանդության հետ, որը չի բուժվում: Հոգեբաններ . « Սերը պատահական չէ » Հոգեբանները վստահեցնում են, որ մարդկանց որոշակի տեսակի հանդեպ սերը մեր մեջ ծրագրավորում են մեր ծնողներն ու հասարակությունը: Նրանք վիճարկում են այն, որ սերը կարող է անբացատրելի լինել: Հոգեբանների կարծիքով՝ մարդիկ, իրենք էլ դա չգիտակելով, ենթագիտակցորեն իրենց երկրորդ կեսի իդեալն են ստեղծում: Դա կարող է լինել հոր մոդելը կամ, հակառակը, նրա հակապատկերը: Այդ կերպարի մաս են դառնում նաեւ գրքերի հերոսները, հայտնի մարդիկ, ընկերները եւ այլք: Փիլիսոփաներ . « Սերը կրքոտ պարտականություն է » Փիլիսոփայական մոտեցումն ինչ-որ առումով հոգեբանականի արձագանքն է: Փիլիսոփաների համար սերը համապարփակ զգացմունք է, որը բազմաթիվ ու բազմազան եզրեր ունի: Բայց դա միշտ պարտականություն է, որը մարդը պետք է ստանձնի: Մեծ մտածղների կարծիքով՝ սերը պարզապես զգացմունք չէ, այլ ինչ-որ ավելի խորը բան: Դա այն է, որը լցնում է մեր կյանքը: Սիրել կարելի է աշխատանքը, տղամարդուն, երեխային, երկիրը... Ինչ ասես: Այդ պատճառով այդ պայծառ զգացմունքը պետք է լցնի մեր կյանքի յուրաքանչյուր րոպեն: Գրողներ . « Սերը բոլոր պատմությունների շարժիչ ուժն է » Գրական ստեղծագործությունների հեղինակները հաճախ են սյուժեներում սիրային պատմություն ներառում: Պարզապես այն պատճառով, որ ոչ մի զգացմունք մարդու մոտ նման զգայական արձագանք չի ունենում: Դժվար է նույնիսկ համաշխարհային դասական որեւէ գլուխգործոց հիշել, որն այդ թեման չշոշափի: Բացի այդ՝ հենց սերն է բազմաթիվ հանճարների ոգեշնչում գլուխգործոցներ ստեղծում: Կրոնական գործիչներ . « Սերը մարդու զգացմունքների բարձրագույն մակարդակն է » Ô±Õ·ÕÕ¡Ö€Õ°Õ« Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ Õ¯Ö€Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ ÕÕ¸Õ½Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¶Õ¥Ö€Õ´Õ¡Õ¶, Õ¢Õ¡Ö€Õ¥Õ£Õ©Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶, Õ¨Õ´Õ¢Õ¼Õ¶Õ´Õ¡Õ¶ Õ´Õ¡Õ½Õ«Õ¶: ÔµÕ¾ Õ«ÕžÕ¶Õ¹ Õ§ Õ¤Õ¡, Õ¥Õ©Õ¥ Õ¸Õ¹ Õ½Õ«Ö€Õ¸ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ°Õ¡ÕµÕ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶: Õ"Õ¡Õ¶Õ« Õ¤Õ¥Õ¼ Õ½Õ¥Ö€Õ¨ Õ´Õ¡Ö"Õ¸Ö'Ö€ Õ§, Õ¡Õ¶Õ¯Õ¥Õ²Õ®, Õ¤Õ¡ Õ¬Õ¡Õ¾Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Õ¢Õ¡Õ¶Õ¶ Õ§, Õ¸Ö€ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¿Õ¥Õ²Õ« Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¬ Õ´Õ¡Ö€Õ¤Õ¸Ö' Õ¯Õ¡Ö€Õ³Õ¡Õ¿Õ¥Ö' Õ¯ÕµÕ¡Õ¶Ö"Õ¸Ö'Õ´: Աղբյուրը՝ NEWS.am STYLE