
196 views
![]()
![]()
Գրիպի դեմ պատվաստումը նվազեցնում է հիվանդության ծանր ընթացքի և բարդությունների ռիսկը։ Այն հատկապես կարևոր է ռիսկի խմբի անձանց` հղիների, 6 ամսականից 5 տարեկան երեխաների, տարեցների, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, զինծառայողների և բուժաշխատողների համար։
Նույնիսկ հիվանդանալու դեպքում պատվաստումը նպաստում է հիվանդության ավելի թեթև ընթացքին։
Պատվաստման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու և պատվաստվելու համար դիմե՛ք ցանկացած պոլիկլինիկա կամ առողջության կենտրոն։
Քաղաքացիների համար պատվաստումն առավել հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր, որտեղ ևս կարող են պատվաստվել սեզոնային գրիպի դեմ` առանց առողջության առաջնային պահպանման օղակ այցելելու:
Պատվաստումային շարժական կետերը գործում են աշխատանքային օրերին` ժամը 10։00-16։00:
Հասցեներն ու տեղակայման օրերը՝
• Վերնիսաժ՝ սեպտեմբերի 22 – դեկտեմբերի 4
• Տիգրան Պետրոսյան փողոց 25/5՝ նոյեմբերի 23-27
• Դալմա Գարդեն մոլ՝ նոյեմբերի 30 – դեկտեմբերի 4
Պատվաստումը խորհուրդ է տրվում կատարել ամեն տարի, քանի որ գրիպի վիրուսները փոփոխվում են, իսկ ձևավորված պաշտպանությունը ժամանակի ընթացքում թուլանում է։