
435 views
«Մաքուր ձեռքերը՝ վարակների կանխարգելման ամենապարզ և արդյունավետ միջոցներից մեկը»:
Ձեռքերի հիգիենան հանրային առողջության հիմնարար բաղադրիչներից է։ Այն ոչ միայն անհատական վարքագիծ է, այլև վարակիչ հիվանդությունների կանխարգելման, հակամանրէային դիմադրության նվազեցման և առողջապահական անվտանգության կարևոր միջոց։ 2025 թվականի հոկտեմբերի 15-ին ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակեցին Ձեռքերի հիգիենան հանրային միջավայրում առաջին համաշխարհային ուղեցույցը, որը ձեռքերի հիգիենան դիտարկում է որպես հանրային առողջության կարևորագույն միջամտություն՝ ուղղված հատկապես աղիքային վարակների և սուր շնչառական վարակների տարածման նվազեցմանը։
ԱՀԿ-ի տվյալներով՝ ձեռքերի ճիշտ հիգիենան առողջապահական միջավայրում կարող է կանխել առողջապահական ծառայությունների մատուցման ընթացքում ձեռք բերվող կանխարգելելի վարակների զգալի մասը՝ մինչև 50%։
Բժշկակյան օգնության և սպսարկման ընթացքում ձեռք բերված վարակները շարունակում են մնալ առողջապահական համակարգերի ամենակարևոր խնդիրներից մեկը․ միջին հաշվով մոտ յուրաքանչյուր 10-րդ պացիենտը կարող է ձեռք բերել նման վարակ։
2025 թվականի տվյալներով՝ աշխարհում առողջապահական հաստատությունների միայն 72%-ն ուներ հիմնական մակարդակի հիգիենայի ծառայություն՝ 2015 թվականի 55%-ի համեմատ։ Միևնույն ժամանակ, մոտ 652 միլիոն մարդ սպասարկվում էր այնպիսի առողջապահական հաստատություններում, որտեղ հիգիենայի ծառայություն ընդհանրապես չկար։
Մեր ձեռքերը մշտապես շփվում են տարբեր մակերեսների, մարդկանց, սննդի և շրջակա միջավայրի հետ։ Միկրոօրգանիզմները կարող են ձեռքերի միջոցով տեղափոխվել՝
մարդուց մարդ → ձեռք → մակերես → մեկ այլ մարդ: Այս ճանապարհով կարող են տարածվել բազմաթիվ վարակիչ հիվանդություններ, այդ թվում՝ շնչառական և աղիքային վարակները։
Հետևաբար, ձեռքերի հիգիենան հատկապես կարևոր է՝
սնունդ պատրաստելուց առաջ,
սնվելուց առաջ,
պետքարանից հետո,
հազալուց կամ փռշտալուց հետո,
հիվանդ մարդու հետ շփվելուց առաջ և հետո,
բուժօգնություն ցուցաբերելուց առաջ և հետո,
կենդանիների կամ կենդանական թափոնների հետ շփվելուց հետո,
ձեռքերի տեսանելի աղտոտվածության դեպքում։
Ձեռքերը պետք է լվանալ օճառով և ջրով, հատկապես երբ դրանք տեսանելիորեն կեղտոտ են։
Այն իրավիճակներում, երբ օճառը և ջուրը հասանելի չեն, կարող է կիրառվել ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչ միջոց, եթե այն համապատասխան է կիրառման նպատակին։
Բժշկական կազղմակերպություններում ձեռքերի հիգիենան պետք է իրականացվի նաև ԱՀԿ-ի «Ձեռքերի հիգիենայի 5 պահեր սկզբունքով»:
Կարևոր հիշեցում բուժաշխատողների համար՝ Ձեռնոցը չի փոխարինում ձեռքերի հիգիենային։
ԱՀԿ-ի 2025 թվականի քարոզարշավը հատուկ ընդգծում էր, որ ձեռնոցները նույնպես կարող են աղտոտվել և չեն ապահովում 100% պաշտպանություն։ Ձեռնոցները հանելուց հետո ձեռքերի հիգիենան պետք է իրականացվի համապատասխան ցուցումներին համաձայն։
2026 թվականի ԱՀԿ-ի Ձեռքերի հիգիենայի օրվա հիմնական ուղերձն է՝ «Գործողությունը փրկում է կյանքեր», ընդգծելով, որ ձեռքերի հիգիենայի ճիշտ և ժամանակին իրականացումը շարունակում է մնալ պացիենտի և բուժաշխատողների անվտանգության կարևորագույն միջոցներից մեկը։
Ձեռքերի հիգիենան պետք է դիտարկել ոչ միայն որպես անձնական հիգիենայի կանոն, այլ որպես համակարգային հանրային առողջության միջոցառում։ Արդյունավետ ձեռքի հիգիենայի համար անհրաժեշտ է ապահովել՝
գիտելիք
ճիշտ վարքագիծ
հասանելի ջուր
օճառ
համապատասխան պայմաններ
մշտական կրթություն և վերահսկողություն։
«Մաքուր ձեռքերը կարող են կանխել վարակը դեռևս դրա տարածվելուց առաջ»։