
895 views
Ֆոլաթթուն՝ B9 վիտամինը, կարևոր դեր ունի մեր օրգանիզմի բնականոն աշխատանքի համար։
Առանց ֆոլաթթվի դժվարանում է արյան կարմիր գնդիկների բնականոն արտադրությունը, իսկ օրգանիզմում դրա բավարար քանակը կարևոր է արյան կազմի ու որակի, ինչպես նաև ճարպերի և ածխաջրերի փոխանակության նորմալ ընթացքի համար։
B9 վիտամինի պակասի դեպքում կարող է զարգանալ սակավարյունություն։
Ֆոլաթթուն կարևոր է նաև բջիջների աճի, զարգացման և նորացման գործընթացների համար։ Օրգանիզմի տասնյակ տրիլիոնավոր բջիջներ մշտապես նորացվում են, և այս գործընթացում B9 վիտամինը կարևոր դեր ունի։
Այն մասնակցում է նաև բնականոն մարսողության և ախորժակի պահպանմանը։
Որտե՞ղ է հանդիպում ֆոլաթթուն։
B9 վիտամինով հարուստ են՝
կաղամբը և բրոկոլին
սև հաղարջը, ազնվամորին, մասուրը
վայրի սխտորը և հազարաթերթիկի տերևները
ճակնդեղը, գազարը, դդումը
ոլոռը և լոբին
վարունգը, սունկը
բանանը, սեխը, նարինջը, ծիրանը և այլն։
Ֆոլաթթու պարունակվում է նաև խատուտիկի, եզան լեզվի, անանուխի և եղինջի մեջ։
Հավասարակշռված սննդակարգը օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների լավագույն աղբյուրներից է։