
85 views
Ալոէի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Թե ինչ հատկություններով է օժտված ալոէի հյութը, ինչպես այն ճիշտ պատրաստել, ինչպես նաև ամենատարածված և օգտակար բաղադրատոմսերը՝ ստորև: Ալոէի օգտակար հատկությունները Ալոէի հյութը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր: Դրանցից հիմնականներն են A, B1, B2, B3, B12, C վիտամինները, ֆոլաթթուն, երկաթը, մագնեզիումը, նատրիումը, կալիումը, ցինկը, քրոմը, պղինձը, ամինաթթուները, էնզիմները: Բացի դրանից, այս դեղաբույսն օժտված է ցավազրկող, վերականգնող և բակտերիացիդ հատկություններով: Այդ պատճառով էլ այն լայնորեն օգտագործվում է նաև բժշկության մեջ: Ալոէի հյութն անփոխարինելի միջոց է շլակներն օրգանիզմից դուրս բերելու համար՝ շնորհիվ աղիների պերիստալտիկան լավացնող տարրերի: Ալոէի հյութն ունակ է ամրապնդել իմունիտետը, դիմադրել վիրուսային ինֆեկցիաներին և բարձրացնել օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները: Այս դեղաբույսն օժտված է նաև արյունահոսությունը կանգնեցնող և վերքերը լավացնող հատկություններով: Ալոէի հյութը գրգռում է ախորժակը, բարձրացնում է նաև օրգանիզմի տոնուսը: Ալոէի հյութը շատ տարածված է ժողովրդական բժշկության և կոսմետոլոգիայի մեջ, քանի որ օժտված է խոնավեցնող հատկություններով, մաշկը դարձնում է էլաստիկ և ձիգ և ունակ է մաքրել դեմքի բշտիկները: Ալոէի հյութի պատրաստումը տնային պայմաններում Ընտրիր ալոէի այն տերևները, որոնց ծայրերը թեթևակի չորացել են: Ցանկալի է կտրել ներքևի և միջին հատվածի տերևները: Կտրված տերևները պետք է օգտագործվեն ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, այլապես նրա օգտակար հատկությունները կկորսվեն: Ալոէի հյութ կարելի է ստանալ՝ ձեռքերով այն ճզմելով տերևներից կամ մսաղացով աղալու ու թանզիֆով անցկացնելու միջոցով: Ալոէի հյութը պատրաստելուց հետո այն սառնարանում կարելի է պահել ոչ ավելի, քան 3 օր, այլապես նրա օգտակար հատկությունները կվերանան: Այն ավելի երկար պահելու համար պատրաստում են սպիրտային հիմքով թուրմ՝ 2:1 հարաբերությամբ: Կարելի է նաև ալոէի հյութը սառեցնել սառույցի համար նախատեսված տարաների մեջ, ապա դրանք օգտագործել կոսմետիկ նպատակներով: Կամ կարելի է քսուք պատրաստել՝ այն խառնելով վազելինի կամ լանոլինի հետ: Ալոէի հյութի՝ գեղարարական նպատակներով գործածությունը և մաշկի խնամքը Ալոէի հյութը բավականին հաճախ կարելի է հանդիպել տարատեսակ քսուքների, շամպունների, մաքրող միջոցների բաղադրության մեջ: Այս հիանալի բույսը խնամում է ձեռքի, դեմքի և գլխի բոլոր տեսակի մաշկերը: խոնավեցնում է դեմքի չոր մաշկը հանում է բորբոքված մաշկի այտուցվածությունը բարձրացնում է մաշկի տոնուսը և հարթեցնում է կնճիռները նպաստում է ցելյուլիտից ազատվելուն մաքրում է խնդրահարույց ճարպոտ մաշկը և պայքարում բշտիկների դեմ գլխի մաշկը բուժում է թեփից Õ¯Õ¡Õ¶ÕÕ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ¡Õ¦Õ¡Õ©Õ¡ÖƒÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ձեռքի մաշկի խոնավեցման համար Խառնիր ալոէի հյութը ձիթայուղի հետ 1:1 հարաբերակցությամբ և քնելուց առաջ քսիր ձեռքիդ մաշկին, ապա դիր բամբակե ձեռնոց: Առավոտյան մերսիր ձեռքիդ մաշկը: Դեմքի նորմալ մաշկի խնամքի համար Õ†Õ¸Ö'ÕµÕ¶ Õ¹Õ¡ÖƒÕ¡Õ¢Õ¡ÕªÕ«Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ ÕÕ¡Õ¼Õ¶Õ«Ö€ Õ¡Õ¬Õ¸Õ§Õ« Õ°ÕµÕ¸Ö'Õ©Õ¨ Ö‡ Õ´Õ¥Õ²Ö€Õ¨, Ö"Õ½Õ«Ö€ Õ¤Õ¥Õ´Ö"Õ«Õ¤ Õ´Õ¡Õ·Õ¯Õ«Õ¶ Ö‡ Õ©Õ¸Õ² Õ´Õ¶Õ¡ 5-7 Ö€Õ¸ÕºÕ¥, Õ¡ÕºÕ¡ Õ¬Õ¾Õ¡ Õ¿Õ¡Ö" Õ»Ö€Õ¸Õ¾: Դեմքի չոր մաշկի խնամքի համար Ալոէի հյութի, վարսակի ալյուրի, թխկու մեղրի և ձիթապտղի յուղի հավասար քանակությամբ վերցված մասերը խառնել՝ մինչև խիտ շիլա դառնալը, քսել դեմքին և պահել 10-15 րոպե, ապա լվանալ տաք ջրով: Դեմքի ճարպոտ մաշկի խնամքի համար Պետք է վերցնել ալոէի հյութ և կիտրոն հավասար քանակությամբ, խառնել և հավասար, բարակ շերտով քսել դեմքին, ապա մաքրել տոնիկով: Դեմքի կնճիռների դեմ Ալոէի 2 խոշոր տերև մանրացնել, ավելացնել մեկ բաժակ ջուր, սառեցնել սառւյցի համար նախատեսված կաղապարների մեջ և ամեն օր՝ առավոտյան, այդ խորանարդիկով տրորել դեմքը: Գլխամաշկի խնամքի համար Օգտակար նյութերով գլխամաշկը սնուցելու համար գլուխը լվանալուց առաջ 1 ճաշի գդալ ալոէի թարմ քամած հյութը պետք է ավելացնել շամպունին ու դրանով լվանալ գլուխը: Նյութի աղբյուրը՝ xfile.am