
257 views
Ախոնդրոպլազիա, (դիաֆիզար ապլազիա, Պարրո-Մարիի հիվանդություն, բնածին խոնդրոդիստրոֆիա), գենետիկ հիվանդություն, որը հանգեցնում է գաճաճության։ Այն բնորոշվում է կարճ ձեռքերով ու ոտքերով և իրանի նորմալ չափսերով, իսկ միջին հասակը կազմում 131 սանտիմետր տղամարդկանց համար և 123 սանտիմետր կանանց համար։ Այլ արտահայտություններից են մեծ գլուխը և արտահայտիչ ճակատը։ Մտավոր ունակությունները չեն տուժում։ Ախոնդրոպլազիայի պատճառը ֆիբրոբլաստների աճի գործոն ընկալչի (fibroblast growth factor receptor 3, FGFR3 ) գենի մուտացիան է։ 80% դեպքերում հիվանդության պատճառը վաղ զարգացման ժամանակ առաջացած նոր մուտացիան է։ Մնացած դեպքերում փոխանցվում է հիվանդ ծնողից աուտոսոմ դոմինանտ կերպով։ Երկու մուտացված գենի առկայության դեպքում հիվանդերը չեն ապրում։ Հիվանդությունն ախտորոշվում է ախտանիշների հիման վրա, իսկ կասկածելի դեպքերում կատարվում է նաև գենետիկ թեստավորում։ Բուժումը ներառում է աջակցող խմբեր հաճախելը և աճի հորմոնով թերապիան։ Անհարժեշտ է նաև կանխարգելել բարդությունների՝ ճարպակալման , հիդրոցեֆալիայի , օբստրուկտիվ սլիփ ափնոեի, միջին ականջի վարակների և ողնուղեղային խողովակի ստենոզի առաջացումը։ Կյանքի տևողությունը հիվանդերի մոտ միջինում նվազած է 10 տարով։ Հիվանդությունը տարածումը՝ 1:27,500: Տարածվածությունն ավելի բարձր է Լատինական Ամերիկայում և Դանիայում։ Ախոնդրոպլազիա ունեցող ամենակարճահասակ հիվանդի՝ Ջյոթի Ամգայի հասսակը 62.8 սմ է։ Õ†Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€ Ö‡ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ·Õ¶Õ¥Ö€ Ô±Õ¶Õ°Õ¡Õ´Õ¡Õ¹Õ¡Öƒ Õ£Õ¡Õ³Õ¡Õ³Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Վերին վերջույթների անհամաչափ կարճացում (ռիզոմելիա) Ոտքի և ձեռքի կարճ մատներ զուգակցված եռատամ ձեռքերով Ô¼Õ¡ÕµÕ¶ Õ£Õ¬Õ¸Ö'Õ Ö‡ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ°Õ¡ÕµÕ¿Õ«Õ¹ Õ³Õ¡Õ¯Õ¡Õ¿ Դեմքի միջին հատվածի փոքրացում և քթի մեջքի հարթեցում Ողնաշարային կիֆոզ (ուռուցիկ ծռվածություն) կամ լորդոզ (գոգավոր ծռվածություն) Վարուսային (ոտքերի Օ-աձև ծռում) կամ վալգուլային (X-աձև) դեֆորմացիա Ականջի հաճախակի վարակներ (եվստախյան փողի փակման արդյունքում), սլիփ ափնոե (կենտրոնական և օբստրուկտիվ), և հիդրոցեֆալիա ÕŠÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€ 80% դեպքերում պատճառը ֆիբրոբլաստների աճի գործոնի ընկալչի (fibroblast growth factor receptor 3, FGFR3 ) գենի մուտացիան է։ Այս գենը գլխավորապես պատասխանատու է սպիտակուցի՝ ֆիբրոբլաստների աճի գործոնի ընկալչի սինթեզի համար։ Այս սպիտակուցը նպաստում է կոլագենի և հյուսվածքների ու ոսկրերի այլ կառուցվածքային տարրերի արտադրման համար։ FGFR3 գենի մուտացիայի դեպքում փոփոխվում է սինթեզված սպիտակուցի և աճի գործոնների փոխազդեցությունը և առաջանում է ոսկրանյութի առաջացման բարդություններ։ Աճառային հյուսվածքը չի կարողանում լիովին փոխակերպվել ոսկրայինի, ինչը արտահայտվում է հասակի անհամաչափ կարճությամբ։ Նորմալ զարգացման դեպքում FGFR3 գենը ոսկրի զարգացման վրա ունի բացասական կարգավորիչ ազդեցություն։ Ախոնդրոպլազիայի դեպքում այս ընկալչի մուտացված տարբերակը մշտապես ակտիվ է, ինչը հանգեցնում է խիստ կարճ ոսկրերի առաջացմանը։ Արդյունքը գենետիկորեն դոմինանտ է և FGFR3 գենի մեկ մուտացիան բավարար է հիվանդության արտահայտման համար, մինչդեռ երկու մուտացիան մահացու է ( ռեցեսիվ մահացու տարբերակ) մինչև պտղի ծնվելը կամ դրանից հետո (հայտնի է որպես մահացու ալել )։ Ախոնդրոպլազիա ունեցող հիվանդները 50% հավանականությամբ կարող են փոխանցել գաճաճությունը հետագա սերունդներին։ Առողջ ծնողներից կարող են ծնվել ախոնդրոպլազիա ունեցող երեխաներ ինքնաբուխ մուտացիայի պատճառով։ Ախոնդրոպլազիան կարող է ժառանգվել աուտոսոմ դոմինանտ կերպով։ Այն զույգերը, որոնցից մեկի մոտ կա ախոնդրոպլազիա յուրաքանչյուր հղիության դեպքում 50% հավանականությամբ հիվանդությունը կարող են փոխանցել հետագա սերունդներին։ Այն զույգերը, որտեղ երկու ծնողն էլ ունեն ախոնդրոպլազիա երեխայի առողջ ծնվելու հավանականությունը 25% է, ախոնդրոպլազիա ունենալու հավանականությունը 50% և 25% դեպքերում ելքը մահացու է երկու դոմինանտ ալելի ժառանգման պատճառով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ախոնդրոպլազիայի համար պատասխանատու գենի նոր մուտացիան բացառապես ժառանգվում է հորից և տեղի է ունենում սպերմատոգենեզի ընթացքում։ Համարվում է, որ օվոգենեզն ունի կարգավորիչ ազդեցություն, որը կանխում է հիվանդության փոխանցումը կանանցից։ Ախոնդրոպլազիային նման են ևս երկու համախտանիշներ՝ հիպոխոնդրոպլազիան և թանատոֆորիկ դիսպլազիան։ ÕƒÕ¡Õ¼Õ¡Õ£Õ¡ÕµÕ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´ Կմախքային համակարգի հետազոտությունը ախոնդրոպլազիայի ախտորոշման հաստատման համար օգտակար է։ Բնորոշ է մեծ գանգ, նեղացած ծոծրակային մեծ անցք և հարաբերականորեն փոքր գանգի հիմ ։ Ողների մարմիներրը կարճ են, տափակած, միջողնային սկավառակները հարաբերականորեն մեծ են, իսկ ողնուղեղային խողովակը բնածին նեղացած է։ Զստոսկրի թևերը փոքր են, քառակուսի, նստոսկրային կտրուճը նեղացած է, քացախափոսը՝ հորիզոնական ։ Խողովակավոր ոսկրերը կարճ են և հաստ, մետաֆիզար հատվածները լայնացած են և անկանոն աճող սկավառակներով։ Նրբոլոքի գերաճած է։Ձեռքերը լայն են,նախադաստակային ոսկրերը և ֆալանգները կարճ են և եռարմատ կոնֆիգուրացիա ունեն։ Կողերը կարճացած են և առաջային եզրերն էլ հաստացած են։ Եթե ճառագայթային հետազոտման տվյալները բնորոշ չեն, անհրաժեշտ է այլ պատճառներ փնտրել։ Ոսկրի ծայրահեղ դեֆորմացված կառուցվածքի պատճառով ախոնդրոպլազիայով հիվանդները հաճախ ունեն «կրկնակի հոդեր»։ Պտղի ուլտրաձայնային հետազոտությամբ ի հայտ է գալիս հարաճող անհամապատասխանություն ազդրոսկրի լայնության և բիպարիետալ տրամագծի միջև։ Ձեռքի եռարմատ կոնֆիգուրացիան կարելի տեսնել երբ մատները լիովին տարածված են։ Ախոնդրոպլազիան դեռևս բուժում չունի , չնայած հայտնաբերված է մուտացիան։ Աճի հորմոնը չի օգնում ախոնդրոպլազիայով հիվանդներին, քանի որ այլ հորմոնալ ուղի է ընդրկում, չնայած ոչ ախոնդրոպլազիայով հիվանդները օգտագործում են այն աճման համար։ wikipedia.org